Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Ucom. կայացել է 11-րդ «ԲարՔեմփ Երևան 2019» (չ)կոնֆերանսը
24/06/2019 12:37
Կիսվել

Ucom. կայացել է 11-րդ «ԲարՔեմփ Երևան 2019» (չ)կոնֆերանսը

Ucom ընկերության աջակցությամբ հունիսի 22-ից 23-ը Երևանում կայացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սիրված «ԲարՔեմփ Երևան 2019» թվով 11-րդ (չ)կոնֆերանսը, որը մեկ հարկի տակ է միավորել ՏՀՏ ոլորտի հազարավոր մասնագետների: Արդեն 6 տարի է, ինչ ԲարՔեմփ Երևանի գլխավոր գործընկերն է Ucom ընկերությունը: (Չ)կոնֆերանսի նպատակն է գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:

«Որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն կրող հայկական ընկերություն Ucom-ն այս տարի ոգեշնչել է իր աշխատակիցներին կիսվել սեփական փորձով բարքեմփերների հետ։ Դասական պատկերացումները հեռահաղորդակցության ոլորտի մասին հնացել են, նեղ մասնագիտացման դարն անցել է։ Մասնագիտական շատ լուծումներ մոտ ապագայում տալու են մեքենաները կամ ալգորիթմները։ Big Data և IoT-ի դարաշրջանը, որն այսօր առաջ է բերում անհամեմատ ավելի բարդ խնդիրներ, քան երբևէ, պարտադրում է բիզնեսին ինքնուրույն դարբնել սեփական կադրերին, հույսն այլևս չդնել դասական կրթության վրա և անընդհատ կիսվել առկա փորձով։ Մեր ընկերության տեխնիկական, ինչպես նաև պրոդուկտ մշակող անձնակազմն աշխատանքի բերումով շատ համակարգերի հետ գործ ունի և միշտ պատրաստ է կիսվել ոչ թե մեկ, այլ մի շարք ոլորտներին վերաբերող արժեքավոր փորձով ու գիտելիքներով։ Վստահ եմ՝ բազմաթիվ ստարտափերի հիմնադիրներ սա կիրառելի ու օգտակար կգտնեն», – ասել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ucom. կայացել է 11-րդ «ԲարՔեմփ Երևան 2019» (չ)կոնֆերանսը

Ucom-ի մասնագետները (չ)կոնֆերանսին խոսել են թվային ինքնության ու ցանցում դրա հետքերի, աշխատող պրոդուկտը զրոյից ստեղծելու, մասնագիր փաստաթղթերում տեխնիկական հատվածը ճշգրիտ ձևակերպելու, պատրաստի պրոդուկտի առցանց հարթակներում ներկայացման անձնահատկությունների մասին։ Ելույթներով հանդես են եկել նաև միջազգային հյուրեր՝  Յուրա Պարսամովը (Ռուսաստան), Անաստասիա Կալաշնիկովան (Ռուսաստան), Ամիր Սարաբադանին (Գերմանիա), Թոմաս Արոուն (Գերմանիա), Ստեֆան Ասադորյանը (Իսպանիա) և Լաշա Շոնիան (Վրաստան):

Այս տարի ևս «ԲարՔեմփ Երևան 2019»-ին ՏՀՏ ոլորտի լավագույն մասնագետները վարպետության դասեր անցկացրեցին։ Ընթացքում գործում էր ավանդական աշխատաշուկան, որին մասնակցել են տասնյակ ՏՀՏ ընկերություններ:

Բարքեմփ Երևանը կարելի է գտնել Facebook-ում` https://www.facebook.com/barcampevn, Twitter-ում` @barcampam, Instagram-ում` https://www.instagram.com/barcamp_yerevan/ հասցեներով։ (Չ)կոնֆերանսի պաշտոնական հաշթեգն է #barcampevn19:

ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է: ԲարՔեմփ Երևան միջոցառումները ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, որոնք հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Հայաստանում ԲարՔեմփը անցկացվում է 2009թ-ից: Առաջին ԲարՔեմփ Երևանի մասնակիցների թիվը հասնում էր 300-ի, իսկ 10 տարի անց հասնում է երեք հազարի:

Ucom. կայացել է 11-րդ «ԲարՔեմփ Երևան 2019» (չ)կոնֆերանսը

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98