ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍԲԱՆԿ ԵՎ MONEYGRAM – ԵՎՐՈՊԱ ՈՒՂԵՎՈՐՎԵԼՈՒ ԻՐԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
«Արդշինինվեստբանկ»-ից տեղեկացնում են, որ բանկը շարունակելով իր բարի ավանդույթները, կրկին հաճելի անակնկալ է մատուցում իր հաճախորդներին — MoneyGram միջազգային դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ, անցկացնում է ամառային ակցիա` եվրոյով MoneyGram համակարգով փոխանցումներ ստացողների համար:
Ակցիային կմասնակցեն բոլոր նրանք, ովքեր Արդշինինվեստբանկի ցանկացած մասնաճյուղից MoneyGram-ով կստանան եվրոյով փոխանցումներ: Ակցիան կգործի ողջ ամառվա ընթացքում: Սեպտեմբեր ամսին պատահական ընտրությամբ, 400 եվրոյից ավել MoneyGram-ով եվրոյով փոխանցում ստացած հաճախորդներից երեքին կտրամադրվեն դեպի Եվրոպա 2 հոգու համար ուղեգրեր ձեռք բերելու սերտիֆիկատներ: Ակցիայի բոլոր մասնակիցները Արդշինինվեստբանկի և MoneyGram-ի կողմից կարժանանան նվերների: