Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Beeline. Թումոյի  համատեղ նախագծի շրջանակում մեկնարկեց երեք դասընթաց
04/07/2019 16:40
Կիսվել

Beeline. Թումոյի համատեղ նախագծի շրջանակում մեկնարկեց երեք դասընթաց

Հայաստանում Beeline-ը և Թումո ստեղծարար տեխոնոլգիաների կենտրոնի համագործակցության շրջանակներում Թումո Երևանում մեկնարկեցին ևս երեք աշխատարաններ, որոնք վարում են ոլորտի առաջատար մասնագետներն արտասահմանից:

Կենտրոնում մեկնարկել է երեք աշխատարան: Խորվաթ ճարտարագետ Լուկա Պիսկորեցը վարում է գեներատիվ մոդելների կառուցման աշխատարան, որի ընթացքում Թումո ուսանողները, օգտագործելով Python ծրագրավորման լեզվի գեներացնող ալգորիթմները, ստեղծում են 3D կառուցվածքներ Rhino ծրագրում։ Աալտո համալսարանի գիտությունների թեկնածու ու ճարտարապետ Աշիշ Մոհիտեի աշխատարանում` ծրագրավորում են 3D տպիչը Arduino-ում և հավաքում են այն անհրաժեշտ դետալներից: Իսկ Սքոթ Նազարյանի աշխատարանում Թումո ուսանողները հայկական Սփյուռքի համար կարևոր նշանակություն ունեցող վայրեր են ընտրում և վիրտուալ իրականությունում ստեղծում են միջավայր ընթրիքի համար:

Պիսկորեցի, Մոհիտեի և Նազարյանի հետ աշխատանքի արդյունքում ուսանողները կիրականացնեն վիրտուալ իրականության, եռաչափ մոդելավորման և տպագրության նախագծեր: Աշխատարանների վերջում` հուլիսի 12-ին, Թումո Երևանում տեղի կունենա դրանց արդյունքների ցուցադրություն:

«Այս նախագծի շրջանակում երեխաները ստանում են գիտելիքներ և հմտություններ ամենապահանջված, արդիական ոլորտներում: Իհարկե, երկու շաբաթում հնարավոր չէ որևէ ոլորտ լիովին ուսումնասիրել, բայց կարելի է լավ հիմք ստեղծել, որպեսզի այդ երեխաները հասկանան իրենց ընտրած ուղղությունը, դրա նրբություններն ու կիրառման նշանակությունը, ինչպես նաև արժեքսվոր խորհուրդներ և ոգևորության մեծ պաշար ստանալ հաջողակ արտասահմանցի մենթորներից», – նշեց Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

2019 թվականի ապրիլին Հայաստանում Beeline-ը և Թումոն հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակներում 2019-ի ընթացքում Թումո կայցելեն տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներ՝ Թումոյի ուսանողների հետ իրականացնելու աշխատարաններ՝ գործնական նախագծեր մի շարք ոլորտներում, ինչպիսիք են մեքենայական ուսուցումը, վեբ ծրագրավորումը, 3D մոդելավորումը և այլն: Ընդհանուր առմամբ նախագծերին կմասնակցեն 100-ից ավելի ուսանողներ:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01