Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69042.11-1.42 TOPIX - 4091.46-1.51
STOCKS CHINA:  HANG SENG - 23785.79-1.43 SSEC - 3811.90-0.79
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
08/10/2026  CBA:  USD - 361.97-0.35 GBP - 477.76-1.08
08/10/2026  CBA:  EURO - 404.72-0.72
08/10/2026  CBA:  GOLD - 47661-756 SILVER - 699.25-11.33
Ամերիկյան Business Insider-ը հայկական գորգերի մասին
08/07/2019 18:07
Կիսվել

Ամերիկյան Business Insider-ը հայկական գորգերի մասին

Ամերիկյան Business Insider ֆինանսական և բիզնես նորությունների կայքն անդրադարձ է կատարել Հայաստանին և, մասնավորապես, հայկական գորգերին և գորգագործությանը։ Ամերիկահայ ընտանիքում մեծացած հայտնի լրագրող Քերոլայն Աղաջանյանն առաջին անգամ Հայաստան է այցելել՝ բացահայտելու հայկական գորգագործության պատմությունը և գաղտնիքները։

Դեռևս մ.թ.ա. 7-րդ դարից Հայաստանում տարածում գտած գորգագործությունն առանձնանում է հայկական կրկնակի հանգույցի տեխնիկայով։ 20-րդ դարում Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի հանդեպ իրականացրած Ցեղասպանության հետևանքով իր տեսակի մեջ եզակի այս արվեստը մոռացության էր մատնվել, փաստում է Business Insider-ը։ Սակայն Սովետական Միության ժամանակներում արդեն, երբ հայկական կարպետների պահանջարկ կար, և գորգագործությունը առևտրայնացվեց, գորգագործները վերսկսեցին իրենց հին ավանդույթը և պահում են այն մինչ օրս։ Նրանց թվում է Մեգերյան ընտանիքը, որն կարպետագործությամբ է զբաղվում դեռևս 1917թ.-ից։ Եվ այսօր Մեգերյան կարպետն ունի 22 կենտրոն Հայաստանում, որտեղ գործվում են բազմաթիվ գորգեր։ Միջին չափսի Մեգերյան կարպետը կարող է արժենալ 8500-25000 դոլար։ Մեգերյան կարպետներն առանձնանում են իրենց թելերի գույներով, որոնք ստացվում են բնական բաղադրիչներից, ինչպիսիք են՝ ընկույզի կեղևը, անթառամը, նռան կեղևը, շիբը, գինեքարը և այլն։ Կախված գորգի չափսերից՝ կարող է պահանջվել 6 ամսից մինչև 1.5 տարի, որպեսզի երկու ջուլհակ կարողանան ավարտել գորգը։

Ռեպորտաժի մանրամասները կարող եք դիտել տեսանյութում.

08/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.97
-0.35
Եվրո (EUR)
404.72
-0.72
Ռուբլի (RUR)
4.2413
-0.0068
Լարի (GEL)
139.19
-0.16
47661
-756
Արծաթ
699.25
-11.33