Բիզնես

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Հայկական մուրաբան ու հյութերը՝ արդեն Չիկագոյում. հետաքրքրություն կա, ներկայացվածությունը կընդլայնվի
26/07/2019 11:39
Կիսվել

Հայկական մուրաբան ու հյութերը՝ արդեն Չիկագոյում. հետաքրքրություն կա, ներկայացվածությունը կընդլայնվի

Հայկական արտադրության պահածոներն արդեն 10 օրից ավելի է, ինչ վաճառքի համար ներկայացված են Ամերիկայի Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքի խոշոր ցանցային ընկերությունների մեկում՝ «FRESH FARMS»-ում: Առաջին օրերի շրջանառությունը ցույց է տվել, որ արտադրանքի նկատմամբ հետաքրքրություն կա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին պատմեց Չիկագոյում «Բիզնես Արմենիա»-ի պաշտոնական ներկայացուցիչ, Հայաստանի պատվավոր հյուպատոսի խորհրդական Պարույր Սարգսյանը, որը մեծապես նպաստել է այդ աշխատանքի կազմակերպմանը:

«Բացի մշակութային կապերի հաստատումից հյուպատոսության և «Բիզնես Արմենիա»-ի նպատակներից մեկն է նաև տնտեսական կապերի խորացումը և հայկական ապրանքների ներմուծումը Չիկագո: Մենք բավականին հանդիպումներ, բանակցություններ ենք ունեցել ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի մեծ ընկերությունների հետ: Եվ մի քանի խանութների ցանց ունեցող «Ֆրեշ Ֆարմս» ընկերության հետ եկանք պայմանավորվածության, որը հայկական արտադրանքը ներկայացնենք»,-ասաց Սարգսյանն ու նշեց՝ հայկական արտադրանքն առաջին անգամ է ներմուծվում ու վաճառքի դրվում Իլինոյս նահանգում, այն էլ նման մեծ խանութում:

Հայկական մուրաբան ու հյութերը՝ արդեն Չիկագոյում. հետաքրքրություն կա, ներկայացվածությունը կընդլայնվի

Նա նշեց՝ Չիկագոյում ինչ-որ չափով տեղյակ էին հայկական արտադրությանը, քանի որ Իլինոյս նահանգի այդ հատվածում ապրում են նաև Արևելյան Եվրոպայից էմիգրանտներ՝  լեհեր, բուլղարացիներ, որոնք ծանոթ են Հայաստանին, արտադրությանը: Վերլուծելով առաջին օրերի վաճառքը ՝ Սարգսյանը նկատեց՝ տասնօրյա շրջանառությունը ցույց է տվել, որ հետաքրքրություն կա, գնում են՝ սակայն ոչ շատ մեծ քանակով: «Կոմպոտները գրեթե վաճառվել են, ջեմերը, մուրաբաները կվաճառվեն աստիճանաբար՝ կապված սեզոնի հետ»,-նշեց նա:

Ամերիկյան ևս մեկ նահանգում հայկական արտադրության վաճառքի կազմակերպման հարցերում աջակցել է նաև Չիկագոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյանը:

Արտադրանքը սկզբում տեղափոխում են Նյու Յորք, ապա հասցնում Չիկագո: Հայկական ապրանքներն ավելի վաղ ժամանակից Նյու Յորքում ներկայացված են եղել, սակայն Չիկագոյում առաջին անգամ են: Սարգսյանը նշեց՝ «Բիզնես Արմենիա»-ի հետ համագործակցությամբ պատրաստվում են ընդլայնել ներկայացվածությունը, հայկական արտադրանքը վաճառելու համար բանակցություններ են տանում նաև ամերիկյան մյուս խոշոր ընկերությունների հետ:

Աննա Գրիգորյան


20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85