Facebook-ը պատրաստվում է փորձարկել հրապարակումների լայքերի քանակը թաքցնելու գործառույթը
Ամերիկյան TechCrunch հարթակը, հղում կատարելով Facebook-ին, հայտնում է, որ խոշորագույն սոցիալական ցանցը ուսումնասիրում է հրապարակումների լայքերի քանակը թաքցնելու հնարավորության ներդրումը։ Գործառույթը թույլ կտա միայն հրապարակման հեղինակին տեսել լայքերի իրական թիվը։
Սոցիալական ցանցը ստիպված էր հաստատել այս լուրն այն բանից հետո, երբ փորձագետ Ջեյն Մանչուն Վոնգը նշված գործառույթին վերաբերող կոդ էր հայտնաբերել Facebook-ի Android հավելվածում։
Լայքերի ընդհանուր թվի փոխարեն օգտատերը տեսնում է միայն իր ընկերների ցուցակը, ովքեր լայքել են նշված գրառումը։
2019թ. ապրիլ ամսից Facebook-ը փորձարկում է սույն գործառույթը Instagram հարթակում։
Facebook-ում կարծում են, որ լայքերը թաքցնելու գործառույթը կբարձրացնի օգտատերերի ակտիվությունը, քանի որ նրանք այլևս չեն վախենա քիչ լայքեր հավաքելուց։
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։