Բիզնես

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
Հակոբ Արշակյանը մասնակցել է «HIVE Ventures Tech» սամիթի մրցանակաբաշխությանը
06/10/2019 18:30
Կիսվել

Հակոբ Արշակյանը մասնակցել է «HIVE Ventures Tech» սամիթի մրցանակաբաշխությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը մասնակցել է  «HIVE Ventures Tech»  սամիթի շրջանակներում իրականացվող մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը։

Արդեն 5-րդ անգամ անցկացվող այս նախաձեռնությունը  հնարավորություն է տալիս հայաստանյան նորաստեղծ ստարտափներին իրենց գաղափարներն ու ծրագրերը  ներկայացնել տեխնոլոգիական ոլորտի համաշխարհային հռչակ վայելող ընկերությունների ներկայացուցիչներին։

HIVE 5-րդ սամիթին մասնակցելու, հաջողության բանաձևով  կիսվելու, իրենց հեղինակավոր գնահատականը նրանց գործունեությանը տալու համար Սիլիկոնյան հովտից Հայաստան են ժամանել Սիլիկոնյան հովտի 20 հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ։

Հաղթող ընկերության անունը հայտարարելու պատիվը տրվել է նախարար Հակոբ Արշակյանին։

Նախարարը, ողջունելով ներկաներին, անդրադարձել է  Հայաստանում բիզնես սկսելու,  իրենց մասնաճյուղերը բացելու մասին նախաձեռնություններին։

Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարության և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կան հստակ գործառույթներ՝ աջակցելու ոչ միայն տեղական, այլև Սփյուռքի և այլ երկրների տեխնոլոգիական ոլորտի այն կազմակերպություններին, որոնք իրենց մասնաճյուղերն են բացում Հայաստանում։

Նախարարը շեշտել է նաև որակյալ կրթության անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ կրթական, մասնագիտական որակները բարձրացնելու նպատակով համալսարաններում թրեյնինգներ կանկացնեն ոլորտի լավագույն մասնագետները, որպեսզի ուսանողները ավարտելուց հետո արդեն սկսեն աշխատել։

Հակոբ Արշակյանը խոսել է նաև բիզնես հմտությունների ձեռքբերման և զարգացման մասին։Նա նշել է, որ բիզնեսի կազմակերպման և կառավարման հմտությունները լավ զարգացած չեն Հայաստանում։ Բայց սովորելով և Սփյուռքի ներուժը ներգրավելով այդ գործընթացում՝  կարող ենք  զարգացնել այդ հմտությունները նույնպես։

Նախարարն իր ելույթն ավարտել է՝ հայտարարելով այն ստարտափի անունը, որը խստապահանջ ժյուրիին կարողացել է վստահեցնել, որ պետք է հենց իր ընկերության համար ներդրում կատարի։

«HIVE Ventures Tech 2019» սամիթի հաղթող է ճանաչվել «Wire Stock» ստարտափ ընկերությունը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6