Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
uPay-ն առաջին անգամ է ներկայանում ԴիջիԹեք 2019-ին որպես առանձին ընկերություն
08/10/2019 10:25
Կիսվել

uPay-ն առաջին անգամ է ներկայանում ԴիջիԹեք 2019-ին որպես առանձին ընկերություն

Ucom-ի նորարարական լուծումներից մեկը՝ uPay-ն այս տարի առաջին անգամ է ներկայանում ԴիջիԹեք 2019-ին որպես առանձին ընկերություն։ «Տոն տեխնոլոգիական հայության համար» ցուցահանդեսի շրջանակներում uPay-ն իր օգտատերերին է ներկայացնում նոր հավելվածի բետա-տարբերակը:

uPay բետա-տարբերակի պատասխանատուների հիմնական ուղերձն է «Ստեղծի´ր քո վճարային համակարգը»: Այդպիսով օգտատերերին կոչ է արվում համատեղ ջանքերով ստեղծել այն, ինչից պետք է օգտվեն հենց իրենք՝ տարբեր տարիքային խմբերում ներառված անձինք։ uPay ընկերությունը պատրաստ է լսել բոլորի կարծիքները և առաջարկությունները և դրանց հիման վրա շարունակաբար բարելավել նոր հավելվածը:

«Մեր նոր հավելվածն ստեղծելիս ուսումնասիրել ենք միջազգային պրակտիկան, լայն տարածում ունեցող միջազգային վճարային համակարգերը և ներդրել ենք լավագույն լուծումները: Երիտասարդ, նպատակասլաց ու պատրաստակամ մեր թիմը բաց է բոլոր առաջարկների և նկատառումների համար: ԴիջիԹեք 2019-ին ակնկալում ենք լսել դիտարկումներ ու նոր առաջարկներ մեր օգտատերերից և դրանց հիման վրա պլանավորում ենք ստեղծել յուրաքանչյուր անհատին գոհացնող վճարային համակարգ», – ասել է uPay ընկերության գլխավոր տնօրեն Ռուբեն Սաղոյանը։

«Տաղավարը նախագծելիս փորձել ենք ստանալ ինտերակտիվ և շփման համար հաճելի միջավայր։ ԴիջիԹեքի այն մասնակիցները, ովքեր կայցելեն մեր տաղավար ու կցանկանան դառնալ բետա-տարբերակի թեստավորողներ, հնարավորություն կունենան մասնակցել մրցույթի և ստանալ նվերներ», – նշել է uPay ընկերության մարքեթինգի մենեջեր Ժաննա Մկրտումյանը։

Հավելենք, որ նոր հավելվածն ստեղծվել է նոր տեխնոլոգիայով, նոր մոտեցումներով, մասնավորապես՝ ծրագրավորման մեջ օգտագործվել է աշխարհում լայն տարածում ստացած «event sourcing» տեխնոլոգիան։ Այն ապահովում է համակարգի ճկունությունը և էապես արագացնում դրա աշխատանքը: Հավելվածն ունի պարզ, բոլոր օգտատերերի համար հասկանալի, մատչելի ինտերֆեյս: Ինչպես արդեն նշեցինք, այն մշտապես բարելավվելու է օգտատերերից ստացված հետադարձ կապի հիման վրա։

«Յուփեյ» ՓԲԸ-ն ստեղծվել է 2018թ. դեկտեմբերին Ucom ընկերության կողմից և գործում է ԿԲ-ի կողմից ստացած վճարահաշվարկային ընկերության լիցենզիայի հիման վրա: uPay ընկերությունը շուկային է ներկայանում լայն մասնաճյուղային ցանցով և բջջային հավելվածով: Թե՛ մասնաճյուղային ցանցում և թե՛ հավելվածի միջոցով օգտատերերը կարող են կատարել տարատեսակ ֆինանսական գործարքներ: uPay  մասնաճյուղերը 42-ն են, որոնք գործում են Ucom-ի սպասարկման կենտրոններում, 20-ը՝ Երևանում, 22-ը՝ ՀՀ մարզերում:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12