Բիզնես

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Ucom. գործում է «Որակյալ սմարթֆոններ բոլորի համար» առաջարկը
18/10/2019 16:30
Կիսվել

Ucom. գործում է «Որակյալ սմարթֆոններ բոլորի համար» առաջարկը

Այս հոկտեմբերին «Որակյալ սմարթֆոններ բոլորի համար» առաջարկի շրջանակներում Ucom-ն առանց որևէ պարտավորության առաջարկում է ձեռք բերել մասնավորապես Samsung Galaxy A10s և Xiaomi Mi A3 սմարթֆոնները։ Ընդ որում Xiaomi Mi A3 սմարթֆոնը ձեռք բերելիս գնորդները կստանան  նաև Xiaomi AirDots անլար ականջակալները։

Samsung Galaxy A10s նորագույն սմարթֆոնը ներկայացված է սև, կապույտ և կարմիր գույներով։ Այն շուկային է ներկայացվել 2019 թվականի սեպտեմբերին, ունի 2 հիմնական տեսախցիկ, HD որակի էկրան և, ի տարբերություն 2019 թվականի մարտին թողարկված Samsung Galaxy A10 մոդելի, օժտված է մատնահետքի սենսորով, ավելի հզոր մարտկոցով և ոչ թե 5 ՄՊ, այլ 8 ՄՊ առջևի տեսախցիկով։ Սմարթֆոնն առանց որևէ պարտավորության հնարավոր է ձեռք բերել 78 900 դրամով, ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ։ Ապառիկի դեպքում գնորդները յուրաքանչյուր ամիս կվճարեն առնվազն 2 900 դրամ։ Ucom Ունիվերսալ հետվճարային սակագնային պլաններին բաժանորդագրվելու դեպքում ամսական վճարը կկազմի 3300 դրամ, և բաժանորդները կստանան 20 ԳԲ ինտերնետ՝ 6 ամսվա ընթացքում սպառելու համար։    

Xiaomi Mi A3 արհեստական բանականությամբ և եռակի տեսախցիկով սմարթֆոնի գնորդներին առաջարկվում է տեսնել իրականության բոլոր գույներն ընդամենը 115 900 դրամով։ Այդ նորագույն մոդելը նույնպես ներկայացված է երեք գույներով` Kind of Grey, Not just Blue, More than White,  օժտված է էկրանի տակ գտնվող մատնահետքի սենսորով, Android One համակարգով, 48 ՄՊ, 8 ՄՊ, 2 ՄՊ հիմնական և 32 ՄՊ AI selfie տեսախցիկով և հասանելի է ամսական սկսած 4200 դրամից։

«Xiaomi Mi A3 սմարթֆոնի գնորդները կստանան նաև Xiaomi AirDots անլար ականջակալներ։ Իսկ Ucom Ունիվերսալ սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում տրամադրվում է նաև 20 ԳԲ ինտերնետ՝ 6 ամսվա համար, – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ընդգծենք, որ նշյալ սմարթֆոնները ձեռք բերելիս պարտադիր բաժանորդագրման պարտավորություն չկա։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69