Բիզնես

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Տիգրան Խաչատրյանը մասնակցել է «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019»-ին
21/10/2019 16:00
Կիսվել

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019»-ին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019» -ի շրջանակներում մասնակցել է «Խելացի ապագա» թեմայով Fishbowl session ձևաչափով ոչ ֆորմալ քննարկմանը, որի ընթացքում խոսել է ապագա աշխատաշուկայի մարտահրավերների, փոփոխվող տեխնոլոգիական աշխարհում մրցունակ մնալու և կրթության դերի կարևորության մասին։ Նա իր խոսքում նշել է․ «Աշխարհն ամեն օր փոխվում է, և մենք անմասն չենք այդ գործընթացից: Առանց մարդկանց կրթելու, առանց նրանց պատրաստելու ապագայի աշխատաշուկայի մարտահրավերներին և փորձություններին, հաջողության չենք կարող հասնել: 15 տարի առաջ տեխնոլոգիաները, որոնք մեր կյանքի անբաժանելի մասն են այսօր, գոյություն չունեին: Նույն կերպ ապագայում կլինեն նոր տեխնոլոգիաներ, որոնք հիմնովին կփոխեն մեր կյանքը և աշխատաշուկան: Եթե մենք ցանկանում ենք լինել մրցունակ, ապա պետք է սկսել հիմա, արդեն այսօր պետք է սկսել պատրաստել մարդկանց ապագա կյանքին»:

Երկրորդ օրվա քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել արհեստական բանականության դերին բժշկության և դեղագործության, ծրագրավորման և տվյալագիտության, մարքեթինգի և կիրառական վարքային վերլուծության մեջ, բանկային և ֆինանսական ոլորտներում։ Fishbowl «Խելացի երկիր» քննարկման ընթացքում խոսվել է «Խելացի Հայաստան»-ի, «Խելացի քաղաքներ»-ի և «Խելացի ապագա»-ի մասին։

Տիգրան Խաչատրյանը ֆորումի երրորդ օրը մասնակցել է նաև «Զարգացմանն ուղղված ֆինանսավորման դերը՝ նորարարական էկոհամակարգերի վերափոխման գործում» պանելային քննարկմանը, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանում նորարարությունների ֆինանսավորման նշանակությանը, նորարարական էկոհամակարգի ենթակառուցվածքների զարգացման կարևորությանը, նորարարական էկոհամակարգերի վերափոխման գործում վենչուրային ֆինանսավորման դերին։ Ըստ էկոնոմիկայի նախարարի՝ չենք կարող խոսել տնտեսության զարգացման և մրցունակ լինելու մասին, եթե այն նորարարական չէ և պատրաստ չէ կլանելու նոր տեխնոլոգիաները։ Դա նշանակում է, որ նորարարական էկոհամակարգերի զարգացմանն ուղղված ֆինանսավորումը ոչ միայն հնարավորություն է ունենալու զարգացած ենթակառուցվածքներ, այլև ստեղծելու բարենպաստ ներդրումային միջավայր և հնարավորություն՝ մի շարք ոլորտներում մատուցելու բարձր որակի ծառայություններ։

«Գլոբալ ինովացիոն ֆորում 2019»-ը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների՝ FAST հիմնադրամի առանցքային տարեկան իրադարձությունն է։ Այս տարի այն անցկացվել է հոկտեմբերի 12-ից 21-ը Հայաստանում անցկացվող «Ավրորա» ֆորումի շրջանակում։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69