Բիզնես

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 419.00+1.00
OIL:  BRENT - 73.87-0.57 WTI - 70.62-0.52
COMEX:  GOLD - 2670.80-0.04 SILVER - 30.98-0.29
COMEX:  PLATINUM - 941.60+1.85
LME:  ALUMINIUM - 2605.00+0.21 COPPER - 9052.50-0.43
LME:  NICKEL - 15862.00-1.89 TIN - 29097.00-1.48
LME:  LEAD - 2010.00+0.22 ZINC - 3095.50+0.67
FOREX:  USD/JPY - 154.14+0.39 EUR/GBP - 1.0509-0.05
FOREX:  EUR/USD - 1.0509-0.05 GBP/USD - 1.268+0.35
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43717.48-0.25 NASDAQ - 20173.89+1.24
STOCKS US: S&P 500 - 6074.08+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 39364.68-0.24 TOPIX - 2728.20-0.37
STOCKS CHINA:  HANG SENG - 19700.48-0.48 SSEC - 3361.49-0.73
STOCKS EUR:  FTSE100 - 8262.05-0.46 CAC40 - 7357.08-0.71
STOCKS EUR:  DAX - 20313.81-0.45
17/12/2024  CBA:  USD - 394.59+0.77 GBP - 500.93+2.98
17/12/2024  CBA:  EURO - 413.89+0.81
17/12/2024  CBA:  GOLD - 33672.14+4.30 SILVER - 388.90-0.25
Ռոստելեկոմ. կրթաթոշակներ` մրցույթի հաղթող ուսանողներին
23/10/2019 15:22
Կիսվել

Ռոստելեկոմ. կրթաթոշակներ` մրցույթի հաղթող ուսանողներին

Հոկտեմբերի 22-ին «Ռոստելեկոմ» ընկերության կենտրոնական վաճառքի և սպասարկման սրահում տեղի ունեցավ ընկերության կողմից՝ սեպտեմբերին ընդառաջ հայտարարված ուսանողական մրցույթի հաղթողների մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Ուսանողներին մրցանակաները հանձնեց ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

««Ռոստելեկոմ» կրթաթոշակ» էսսեների մրցույթի մեկնարկը տրվել էր օգոստոսի 26-ին՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ, և շուրջ մեկ ամիս ուսանողները կրթության և նորագույն տեխնոլոգիաների մասին իրենց գաղափարներն էին արտահայտում «Ինչպե՞ս կկիրառեի նորագույն տեխնոլոգիաները կրթության մեջ» թեմայով էսսեներում։  

«Անկախ մասնագիտությունից յուրաքանչյուր ուսանող և աշակերտ այսօր կիրառում է տեխնոլոգիական նորույթները։ Մրցույթը նպատակ ուներ ևս մեկ անգամ հիշեցնելու՝ ինչ ներդրում կարող են իրենք ունենալ տեխնոլոգիաների հետագա զարգացման գործում. մեզ համար շատ կարևոր էր վեր հանել բոլոր այն հնարավորություններն ու կիրառությունները, որ նրանք տեսնում են իրենց առօրյայում և կցանկանային օգտագործել։ Համոզված եմ՝ նրանցից շատերի գաղափարները հետագայում կիրառություն կգտնեն նոր ստարտափ ընկերություններում, որոնց հիմնադիրները, ինչու չէ, կլինեն հենց իրենք՝ ուսանողները»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Ուսանողների ներկայացրած բոլոր աշխատանքները ուսումնասիրվել էին «Ռոստելեկոմ»-ի աշխատակիցներից կազմված հատուկ հանձնաժողովի կողմից։ Արդյունքում ընտրված 3 լավագույն աշխատանքները պարգևատրվեցին համապատասխանաբար՝ 

1-ին տեղ՝ Լիլիթ Խաչիկյան (ԵՊՀ, Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, 1-ին կուրս)՝ 300,000 դրամ (10 ամիս՝ ամսական 30․000 դրամ կրթաթոշակ) https://www.rtarmenia.am/images/terms/Lilit_Khachikyan.pdf

2-րդ տեղ՝ Լիլիթ Գալստյան (Սևանի պետական բազմագործառութային քոլեջ, Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում, 2-րդ կուրս)՝ 200,000 դրամ (10 ամիս՝ ամսական 20․000 դրամ կրթաթոշակ) https://www.rtarmenia.am/images/terms/Lilit_Galstyan.pdf

3-րդ տեղ՝ Ալեքսանդր Թալալյան (ՀԱՊՀ ավագ դպրոց)՝ 100,000 դրամ (10 ամիս՝ ամսական 10․000 դրամ կրթաթոշակ) https://www.rtarmenia.am/images/terms/Alexander_Talalyan-new.pdf

Հաղթող մասնակիցների աշխատանքները տեղադրված են ընկերության կայքում՝ https://www.rtarmenia.am/news/view/student-scholarship-sumup հասցեով։

Հիշեցնենք, որ մրցույթին կարող էին մասնակցել ՀՀ բուհերի (բակալավրիատ և մագիստրատուրա), միջին մասնագիտական հաստատությունների ուսանողները և ավագ դպրոցի աշակերտները (10, 11 և 12-րդ դասարաններ): Մրցույթի պարտադիր պայման էր, որպեսզի մասնակիցը կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը լինի «Ռոստելեկոմ»-ի բաժանորդ:

Ընկերությունը շնորհավորում է հաղթողներին և շնորհակալություն հայտնում բոլորին մասնակցության համար։

———–

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

 

17/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.59
+0.77
Եվրո (EUR)
413.89
+0.81
Ռուբլի (RUR)
3.83
+0.05
Լարի (GEL)
140.56
+0.54
33672.14
+4.30
Արծաթ
388.90
-0.25