Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՎիվաՍել-ՄՏՍ-ի նորաբաց սպասարկման կենտրոնում ամփոփվել են «Իմ Մարտունի» մրցույթի արդյունքները
23/10/2019 15:36
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի նորաբաց սպասարկման կենտրոնում ամփոփվել են «Իմ Մարտունի» մրցույթի արդյունքները

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նոր հասցեում վերաբացել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի՝ իր սպասարկման կենտրոնը: Այն այժմ գործում է Մյասնիկյան 29 հասցեում, երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00 – 20:00, իսկ շաբաթ օրը՝ 09:00 – 18:00 ժամանակացույցով: Նորաբաց սպասարկման կենտրոնում ամփոփվել են «Իմ Մարտունի» մրցույթի արդյունքները, որի մեկնարկն ազդարարվել էր հոկտեմբերի 7-ին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Մեկ շաբաթ ընթացած մրցույթի բոլոր կանոնները ներկայացվել են նախապես: Ըստ մրցույթի պահանջի՝ անհրաժեշտ էր Ֆեյսբուքի պրոֆիլում տեղադրել Մարտունու որևէ տեսարժան վայրում լուսանկարված նկար՝ օգտագործելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստեղծած՝ «Իմ Մարտունի» շրջանակը: Մրցույթին նկարների ներկայացման վերջնաժամկետն ավարտվել է հոկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ին: Մասնակցության պարտադիր պայմաններից մեկը՝ Մարտունի համայնքում գրանցված, իսկ մյուսը՝ պատահականության սկզբունքով իրականացվող խաղարկությանը սպասարկման կենտրոնում ֆիզիկապես ներկա լինելն է:

«Այս անգամ որոշեցինք սպասարկման կենտրոնի վերաբացումը համատեղել մի այնպիսի մրցույթի հետ, որի հիմքում լինեն՝ սեփական բնակավայրի նկատմամբ սերն ու այն արտահայտելու լայն հնարավորությունները՝ սոցիալական ցանցերի միջոցով: Շնորհավորում ենք պատահականության սկզբունքով հաղթող ճանաչված և ամենաստեղծագործ երեք մարտունեցիներին: Շարունակե՛ք սիրել ձեր ծննդավայրը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Պատահականության սկզբունքով ընտրված հաղթող՝ Սյուզաննա Ավետիսյանին տրվել է նվեր՝ «Honor 8X» սմարթֆոն: Ստեղծագործ միտքը խթանելու համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաև սահմանել է խրախուսական փոքրիկ նվերներ՝ ևս երեք մասնակցի՝ Սևակ Սահակյանի, Արմին Մանուկյանի և Արտաշ Կարապետյանի համար: Նրանք ընտրվել են ընկերության կողմից և ստացել լիցքավորման սարք (power bank) և բրենդավորված հուշանվեր:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման նոր կենտրոնն առավել արդիականացվել ու հարմարեցվել է ժամանակակից պահանջներին` հաշվի առնելով թե՛ բաժանորդների, և թե՛ աշխատակիցների հարմարավետությունը: Սպասարկման կենտրոնի առկայությունը կարևոր է ոչ միայն ընկերության աշխատակիցների, այլև Մարտունիում և հարակից համայնքներում բնակվող բաժանորդների համար:

Գործունեության սկզբից մինչև օրս՝ շուրջ 15 տարի, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևոր է համարում բաժանորդի գոհունակությունը: Կենտրոնի արդիականացումն այդ սկզբունքի հերթական դրսևորումն է: Հանրապետության տարբեր մարզերում գործում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ սպասարկման 77 կենտրոն:

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2