Բիզնես

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
PechaKucha Night. Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են մեր կյանքը
12/11/2019 18:03
Կիսվել

PechaKucha Night. Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են մեր կյանքը

Նոյեմբերի 8-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Ինչպես են տեխնոլոգիաները փոխում մեր կյանքը» խորագիրը կրող PechaKucha Night նախագծի 37-րդ հանդիպումը:

Պեչա-Կուչա ներկայացման ձևաչափը շատ ազդեցիկ և միևնույն ժամանակ շատ պարզ է։ Խոսողը 20 պատկեր է ցույց տալիս՝ յուրաքանչյուրը 20 վայրկյան տևողությամբ։ Ներկայացման ընդհանուր տևողությունը կազմում է 6 րոպե 40 վայրկյան։ Պատկերները ինքնաբերաբար փոխվում են, մինչդեռ խոսողը պետք է հասցնի փոխանցել գլխավոր միտքը և հետ չընկնի։

Ոչ պաշտոնական և ստեղծագործ այս հանդիպմանը ներկա էին խոսնակներ բազմազան ոլորտներից, որոնք ներկայացրեցին տեխնոլոգիական առաջընթացի դրական և բացասական կողմերը՝ միաժամանակ խոսելով տեխնոլոգիաների և փոխակերպման իրենց տեսլականի մասին: Քննարկվեց նաև նոր հայտնագործությունների դերը մեր առօրյայում, ինչպես են դրանք բարձրացնում կյանքի մակարդակը, ծառայում որպես վնասի նվազեցման գործիք։

Պեչա-Կուչա երեկոյի ընթացքում տեխնոլոգիական առաջընթացի մասին մի քանի րոպեյում ներկայացրեց «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության Կորպորատիվ հարցերով կառավարիչ Լիլիթ Գևորգյանը, ով նշեց, որ աշխարհը փոփոխվում է անհավանական արագությամբ: Այդ փոփոխությունների աղբյուրը նաեւ տեխնոլոգիաներն են, իսկ դրանց հարմարվելու և դիմակայելու համար մարդիկ դիմում են տեխնոլոգիաների օգնությանը: Աշխարհն այսօր կիսված է գիտությամբ զբաղվող կամ տեխնոլոգիաներ ստեղծող, կամ դրանք կիրառող  ընկերությունների միջև:  Հիմնական հարցը հետեւյալն է՝ մենք դա ինչ նպատակով ենք օգտագործում ՝ կյանքի որակը բարելավելու, թե՞ ոչ»։

Հանդիպմանը ներկա մեկ այլ խոսնակի՝ PicsArt ընկերության Մշակույթի եւ հաղորդակցման բաժնի ղեկավար Նազելի Պետրոսյանի խոսքերով, սոցիալական կայքերում մենք այնպես չենք արտահայտվում, ինչպես կանք իրական կյանքում. Նա նշեց, որ կոնկրետ հույզերի տեսակետից մենք իրոք չենք արտահայտվում. սոցիալական ցանցերում նորացված, թարմացված ենք, բայց նույնիսկ մեր դեմքն ենք փոխում, երբ հայտնվում ենք սոցիալական ցանցերում, մաշկն ուղղում ենք, տարիքն ենք փոխում, կնճիռներն ենք վերացնում… Խիստ տարբեր է իրական աշխարհի բարոյախոսությունն ու այն, ինչ կա սոց. ցանցերում։

Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան նաև Նազելի Պետրոսյանը (Digital Emotions), Արթուր Դոլմաջյանը, Րաֆֆի Էլիոթը և այլոք։

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93