Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Արայիկ Հարությունյան. SPAYKA-ն մտնում է արցախյան շուկա
23/11/2019 22:08
Կիսվել

Արայիկ Հարությունյան. SPAYKA-ն մտնում է արցախյան շուկա

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Սպայկա ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանի և կայուն զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանի հետ։ Արդյունքների մասին Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

«Հարգելի՛ հայրենակիցներ։ Օրեր առաջ հաջողությամբ ավարտվել են բանակցություններս տարածաշրջանում առաջատար գյուղատնտեսական հոլդինգ համարվող «Սպայկա» ընկերության սեփականատեր, գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանի հետ: Եվ այսօր վստահաբար կարող եմ հայտարարել, որ շուտով այն ամբողջ ծավալով գործունեություն կիրականացնի նաև Արցախում:

Ի՞նչ կտա այն արցախցի ֆերմերին ու տնտեսությանն ընդհանրապես:

Ինչպես բազմիցս հայտարարել եմ, այգեգործության զարգացումը Արցախի գյուղատնտեսության ամենահեռանկարային ուղղություններից է, և այս իմաստով ներդրվող միջոցներն ու ջանքերը տնտեսության իրական հատվածում պետք է աճի բարձր արդյունք ապահովեն: «Սպայկա»-ի հետ մեր պայմանավորվածությունն առաջին հերթին լուծելու է արտադրված գյուղմթերքի երաշխավորված իրացումը: Ինչ վերաբերում է ծավալներին, նշեմ, որ ընկերության ունեցած տարեկան մթերման պահանջարկն ավելին է, քան Արցախում առաջիկա մեկ տասնամյակի համար նախատեսված է: Ուստի ծրագրերի ծավալների ընդլայնման անհրաժեշտություն կառաջանա:

Հաջորդ կարևոր գործառույթը, որ կիրականացնի «Սպայկա»-ն, սեփական արտադրական տնտեսությունների հիմնումն է՝ որպես ուղղակի ներդրում, և հողագործությամբ զբաղվողներին խորհրդատվական բարձրակարգ ծառայությունների մատուցումը:

Ինչո՞ւ հենց «Սպայկա»-ն:

Նախ՝ որևէ մտադրություն չկա դաշտը մոնոպոլիզացնելու, և այդ ընկերության մուտքը արցախյան շուկա նպատակ ունի միջազգային կարգի ստանդարտներ ներդնելու և խթանելու բարձրորակ գյուղմթերքի արտադրությունը: Երկրորդ հանգամանքը, որ ինձ հետաքրքրել է այդ ընկերության հետ բանացություններ սկսելուց առաջ, նրա մրցունակ լինելն է: Ծանոթ լինելով եվրոպական և իսրայելական նմանօրինակ առաջատար ընկերությունների հնարավորություններին՝ կարող եմ վստահեցնել, որ հայրենական ընկերությունը թե՛ առաջատար տեխնոլոգիաների հագեցվածությամբ, թե՛ կառավարման որակի առումով նրանց արժանի մրցակից կարող է համարվել:

Ի դեպ, «Սպայկա»-ն միայն լոգիստիկ ընկերություն չէ, այն Հայաստանում մրգի ու բանջարեղենի ամենամեծ արտադրողներից է ու խոշորագույն արտահանողը՝ դեպի Եվրոպա, ԱՊՀ և Պարսկական ծոցի երկրներ:

Պայմանների և հնարավորությունների ստեղծումը լինելու է իմ և իմ գլխավորած քաղաքական թիմի առաջնահերթ խնդիրը՝ հանուն Արցախի բարեկեցիկ ու ավելի լավ ապագայի», – գրել է Արայիկ Հարությունյանը:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85