
Վերապատրաստման դասընթացներ՝ Թեղուտ ՓԲԸ-ում
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմը վերապատրաստման դասընթացով այցելել էր «Թեղուտ» ՓԲԸ:
Թեղուտ ՓԲԸ ՄՌԿԾ (HR) թիմի նախաձեռնությամբ «Օգտակար հանածոների հարստացում» և «Հարստացուցիչ ֆաբրիկայում նմուշարկում» մասնագիտություններով վերապատրաստման դասընթացներին մասնակցեց ընկերության 28 աշխատակից: Դասընթացներին մասնակցած աշխատակիցներին շնորհվեցին վկայագրեր։