Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
FINE Duty Free. անհավանական գներ՝ բարձրորակ հեռուստացույցների համար
19/12/2019 13:27
Կիսվել

FINE Duty Free. անհավանական գներ՝ բարձրորակ հեռուստացույցների համար

Սմարթֆոնների, համակարգիչների, կենցաղային և այլ տեխնիկայի վաճառքում մասնագիտացած FINE Duty Free հարթակը ներկայացնում է համաշխարհային առաջատար ընկերությունների (TCL, Sony, Samsung, Panasonic, Blaupunkt) բարձրորակ հեռուստացույցներ՝ անհավանական գներով։

FINE Duty Free համակարգը հնարավորություն է տալիս fine.am կայքի միջոցով ուղղակի գնումներ կատարել FINE-ի արտասահմանյան գործընկերներից։ Հայաստանյան գնորդները հնարավորություն են ստանում ԱՆՆԱԽԱԴԵՊ գներով և երաշխիքային սպասարկմամբ ձեռք բերել աշխարհի առաջատար ընկերությունների կողմից արտադրված որակյալ էլեկտրական սարքավորումներ։

FINE Duty Free համակարգի միջոցով իրականացված գնումները Հայաստան են առաքվում 3-6 աշխատանքային օրում։ Հայաստան առաքման համար գնորդը վճարում է միանվագ վճար՝ 3,500 դրամ։ Գնումներն առաքվում են բեռնափոխադրող ընկերության Երևանյան գրասենյակ, իսկ հավելյալ վճարի դեպքում նաև գնորդի նշված հասցեով (Երևան՝ 500դ – 1 աշխատանքային օր, մարզեր՝ 1000դ – 2-3 աշխատանքային օր)։

Fine Duty Free-ի առավելություններից մեկն էլ երաշխիքային սպասարկման տրամադրումն է։ Արտասահմանյան առցանց հարթակներից գնված էլեկտրական սարքերի համար գրեթե միշտ բացակայում է երաշխիքային սպասարկումը, ինչը նոր ռիսկեր է առաջացնում գնորդների համար։ FINE Duty Free-ն բոլոր գնումներին տրամադրում է 12 ամիս երաշխիքային սպասարկում։

FINE Duty Free-ի շրջանակներում գործում է նաև ապառիկ գնումների համակարգը։ Ապառիկ գնումներն իրականացվում են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի սպառողական վարկերի միջոցով՝ մինչև 36 ամիս ժամեկտով։

2020թ. հունվարի 1-ից, եթե գնված սարքավորման կամ ընդհանուր գնումների արժեքը գերազանցում է 200 եվրոյին համարժեք դրամը (նաև քաշը չի գերազանցում 31կգ), ապա 200 եվրոն գերազանցող մասի համար սահմանվում է 15% մաքսային վճար։ Օրինակ՝ եթե հաճախորդը գնել է 300 եվրո արժեքով սմարթֆոն, ապա մաքսային վճարը կկազմի 15 եվրո՝ (300 – 200)*15/100:

Նախկինում գործող 200,000 դրամ սահմանաչափը վերաբերում էր մեկ ամսվա ընթացքում ներմուծվող գնումների ընդհանուր արժեքին, այժմ այս սահմանափակումը դուրս է գալիս։ 2020թ. հունվարի 1-ից գործող 200 եվրո սահմանաչափը վերաբերում է առանձին գնումներին՝ անկախ դրանց քանակից։

Հավելենք նաև, որ մաքսային վճարի չափը նույնպես իջել է, այժմ այն 30%-ի փոխարեն կազմում է 15%։

 

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85