Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Granatus Ventures-ի համահիմնադիր Մանուկ Հերգնյանը պատմում է հայկական ստարտափ էկոհամակարգի մասին
28/02/2020 22:08
Կիսվել

Granatus Ventures-ի համահիմնադիր Մանուկ Հերգնյանը պատմում է հայկական ստարտափ էկոհամակարգի մասին

Investor Connect-ի վերջին հարցազրույցում Հոլլ Մարթինին միանում է Granatus Ventures-ի համահիմնադիր և կառավարիչ գործընկեր Մանուկ Հերգնյանը: Granatus Ventures-ը Հայաստանում առաջին վենչուրային ընկերությունն է, որը ֆինանսավորում և կապեր է ապահովում Հայաստանում հիմնված կամ գործող հեռանկարային տեխնոլոգիական ստարտափների համար: Այս մասին տեղեկանում ենք Starthub Armenia հարթակից։

Granatus Ventures-ին աջակցում է ներդրումների ոլորտի մասնագետների փորձառու խումբը, որի անդամները հետաքրքրված են մեծ ընկերությունների ստեղծմամբ: Granatus-ը հիմնադրվել է 2013 թվականին և ունի գրասենյակներ Երևանում, Լոնդոնում և Սինգապուրում: Մանուկը հանդիսանում է EV Consulting-ի հիմնադիր և կառավարող գործընկերը, առաջատար կառավարման և կորպորատիվ ֆինանսների խորհրդատվական ձեռնարկությունում, որն ունի գրասենյակներ Երևանում և Մոսկվայում: 

Այս էպիզոդում Մանուկը կիսվում է իր մտքերով այն մասին, թե ինչ է նրան առավել շատ հետաքրքրում ոլորտում, ինչպես նաև խորհուրդներ է տալիս սկսնակ ներդրողների և ստարտափների համար: 

Իր կարծիքով Հայաստանի ստարտափ էկոհամակարգը գտնվում է շատ դինամիկ էվոլյուցիայի մեջ: Հետաքրքիր նոր հնարավորություններ են բացվում բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեջ և այն ընկերություններում, որոնք օգտագործում են գիտական գիտելիքները և հայտնագործությունները կոմերցիոն գործունեության մեջ։ 

«Վենչուրային կապիտալի ոլորտում լինելը գրեթե ամեն օր ձեզ նոր հնարավորություններ է տալիս, նոր մարտահրավերներ: Հայաստանի ստարտափ էկոհամակարգը զարգանում է շատ դինամիկ կերպով, և մենք տեսնում ենք շատ նոր հնարավորություններ, ստարտափներ, և հատկապես ուրախ ենք նոր հնարավորությունների տեխնոլոգիական ոլորտներում և ընկերություններում, որոնք ամբողջությամբ կիրառում են գիտական գիտելիքներն ու հայտնագործությունները կոմերցիոն գործունեության մեջ։ 

Մասնավորապես, նրանք լուծում են այն հիմնարար խնդիրները, որոնց բախվում է մարդկությունն ու հասարակությունները: Ես տեսնում եմ, որ տեխնոլոգիաները շատ հնարավորություններ ունեն այդ խնդիրները լուծելու համար, բայց ես նաև տեսնում եմ դրա հետ կապված ռիսկերը: Մենք ապրում ենք հասարակության շատ արագ վերափոխումների աննախադեպ դարաշրջանում, և շատ դժվար է միանգամից գնահատել այս բոլոր հնարավորությունները։ Բայց դրանք կյանքը փոխող հնարավորություններ են վենչուրային կապիտալի ոլորտում գտնվողների համար»,- ասում է Մանուկը։

Ավելին կարող եք լսել Invest Connect-ի հարցազրույցում։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69