Բիզնես

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
Ռոստելեկոմի աջակցությամբ կայացավ TEDxHeratsiSt միջոցառումը
02/03/2020 17:50
Կիսվել

Ռոստելեկոմի աջակցությամբ կայացավ TEDxHeratsiSt միջոցառումը

2020թ․ փետրվարի 29-ին Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում տեղի ունեցավ TEDxHeratsiSt միջոցառումը։ Միջոցառման անցկացմանը աջակցում էր «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերությունը։

TEDxHeratsiSt միջոցառման անցկացումը Երևանում նախաձեռնել էին Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 5-րդ և 3-րդ կուրսի մի խումբ ուսանողներ՝ ստանալով լիցենզավորում TED-ի Ամերիկյան պաշտոնական գրասենյակից։ Միջոցառումը նվիրված էր Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հիմնադրման 100 ամյակին։

Ռոստելեկոմի աջակցությամբ կայացավ TEDxHeratsiSt միջոցառումը

Միջոցառումն անցկացվեց MasterPEACE կարգախոսի ներքո, որի նպատակը խաղաղության կերտումն էր և պայքարը՝ հանուն խաղաղության։ Միջոցառումը հնարավորություն ընձեռեց տարբեր մասնագիտությունների ու հետաքրքրությունների տեր մարդկանց հավաքվելու մեկ վայրում, որտեղ միավորող ուժը մեկն է՝ ներքին և արտաքին խաղաղությունը։ Խոսելով տարբեր թեմաներից ու ոլորտներից, միջոցառումը հնարավորություն տվեց հաղորդակցվելու, փոխանակվելու տարածման արժանի գաղափարներով և նոր կապեր հաստատելու։

«Շատ ուրախ ենք, որ այսօր Հայաստանում կան այսպիսի նախաձեռնող և նպատակասլաց երիտասարդ ուսանողներ, ովքեր կարողանում են TEDх-ի նման համաշխարհային համբավ ունեցող միջոցառումներ անցկացնել նաև Երևանում։ Ի սկզբնե TED համաժողովների շեշտադրումը տեխնոլոգիաների և դիզայնի վրա էր, որը կապված էր Սիլիկոնյան հովտում ծագելու հետ, սակայն այն ժամանակի ընթացքում ընդլայնել է իր սահմանները՝ ներառելով բազմաթիվ այլ թեմաներ: «Ռոստելեկոմ» ընկերությունը կարևորում է նմանօրինակ միջոցառումների անցկացումը երիտասարդների շրջանում, քանի որ խոսնակների ելույթները և փորձի փոխանակումը ոգևորում և բավականաչափ ուղղորդում են երիտասարդներին՝ ապագա մասնագիտության ընտրության կամ բիզնես գաղափարների իրագործման ճանապարհին»,- նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Ռոստելեկոմի աջակցությամբ կայացավ TEDxHeratsiSt միջոցառումը

Միջոցառման ընթացքում երիտասարդներն ու ուսանողները հնարավորություն ունեցան լսելու փորձառու և իրենց մասնագիտական ոլորտներում արդեն իսկ հաջողություններ գրանցած խոսնակների, ովքեր իրենց ելույթներով մատնանշեցին հաջողության հասնելու ուղիներ։

Միջոցառման խոսնակներն էին՝

1. Վահրամ Միրաքյան՝ «Չոր մարքեթինգ»-ի հիմնադիր, ելույթի թեման՝ «Բիզնես ստարտ»՝

2. Խաչիկ Գևորգյան՝ ԱՐՄԱԿԱԴ ընկերության նախագահ, ելույթի թեման՝ «Փոխանակային ծրագրերին դիմելու սպասումներն ու իրականությունը»

3. Անի Հովակիմյան՝ «ՖԻԳԱՐՈ» ռեստորանների խմբի գործադիր տնօրեն, ելույթի թեման՝ «Թե ինչպես անճոռնի ճուտիկը դարձավ կարապ»

4. Գոհար Նավասարդյան՝ սպորտային հոգեբան, ելույթի թեման՝ «Կյանք՝ անիվների վրա»

5. Ամալյա Մանուսաջյան՝ ԵՊԲՀ 6-րդ կուրսի ուսանողուհի, «CINCO» ակումբի հիմնադիր, ելույթի թեման՝ «Բժիշկ-ուսանողի օրագիրը»

6. Դավիթ Ղազարյան՝ ԵՊԲՀ ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս, բժիշկ-ֆթիզիատր, ելույթի թեման՝ «Մտածի՛ր և գործի՛ր»

7. Լիդիա Այվազյան՝ բժիշկ-դիետոլոգ, ելույթի թեման՝ «Առողջության մասին՝ որպես գեղեցկության չափորոշիչ»

Ռոստելեկոմի աջակցությամբ կայացավ TEDxHeratsiSt միջոցառումը

«Մենք բոլորս մեծ բժիշկ, փիլիսոփա, գրող Մխիթար Հերացու սերունդ ենք և պետք է շարունակենք նրա գործը: Մենք ստեղծեցինք մեծ հարթակ, որտեղ կարողացանք տարածել խաղաղություն և քննարկելով բազմաթիվ թեմաներ՝ ներկաներին փոխանցեցինք ներքին խաղաղություն, ներդաշնակություն և հոգեկան առողջություն»,- նշեց միջոցառման կազմակերպիչ, Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 5-րդ կուրսի ուսանողուհի Աննա Գաբրիելյանը։

———–

TED (հապավում անգլերենից՝ Technology, Entertainment and Design – տեխնոլոգիա, ժամանց և դիզայն), մեդիա կազմակերպություն է, որը «տարածման արժանի գաղափարներ» կարգախոսի ներքո ազատ արտոնագրով ելույթներ է հրապարակում։ Այն որպես կոնֆերանս հիմնադրվել է 1984 թվականի փետրվարին։ TED-ի հիմնական կոնֆերանսները ամեն տարի անցկացվում են Վանկուվերում (Բրիտանական Կոլումբիա, Կանադա)։ TEDx-ը համարվում է TED-ի ծրագրերից, որը թույլ է տալիս մարդկանց կամ խմբերի տարբեր երկրներում, քաղաքներում, համալսարաններում, հասարակական կազմակերպություններում կազմակերպել TED-ի ոճի համաժողովներ։ TED համաժողվները համարվում են անկախ միջոցառումներ, որոնց անցկացվում է TED լիցենզիայով։ Խոսնակներին տրվում է առավելագույնը 18 րոպե ժամանակ՝ ներկայացնելու իրենց գաղափարները։ Ելույթների հիմնակա թեմաները բազմազան են՝ գիտություն, արվեստ, տեխնոլոգիաներ, դիզայն, քաղաքագիտություն, մշակույթ, բիզնես, գլոբալ խնդիրներ և ժամանց։

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

Ռոստելեկոմի աջակցությամբ կայացավ TEDxHeratsiSt միջոցառումը

Ռոստելեկոմի աջակցությամբ կայացավ TEDxHeratsiSt միջոցառումը

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21