Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Կասպերսկի. Տրոյացիների նոր «զույգը» հսկողության տակ է առնում սոցցանցերի օգտահաշիվները
01/04/2020 15:12
Կիսվել

Կասպերսկի. Տրոյացիների նոր «զույգը» հսկողության տակ է առնում սոցցանցերի օգտահաշիվները

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։  «Կասպերսկի» ընկերության փորձագետները հայտնաբերել են Android-ի համար նախատեսված երկու նոր վնասաբեր ծրագիր. դրանք միասին կարողանում են  գողանալ cookie ֆայլերը, որոնք պահպանվել են սմարթֆոնների բրաուզերեներում ու աշխարհում և Հայաստանում տարածված սոցիալական ցանցերի հավելվածներում։ Այնուհետև վնասաբեր ծրագրերը չարագործներին թույլ են տալիս աննկատ հսկողության տակ առնել զոհի՝ սոցիալական ցանցի օգտահաշիվը և նրա անունից բովանդակություն տարածել։

Cookie ֆայլերը տվյալների ոչ մեծ մասեր են, որոնք վեբ-կայքերն օգտագործում են օգտատիրոջ սարքերում տեղեկատվություն պահելու համար և համացանցի օգտագործումը դարձնում ավելի հարմար (օրինակ՝ դրանց օգնությամբ կայքերը հիշում են, որ մարդը մտել է իր օգտահաշիվը, և չեն պահանջում մուտքագրել գաղտնաբառն էջի ամեն ներբեռնումից հետո)։ Վեբ-կայքերն օգտատիրոջը հիշելիս cookie ֆայլերում պահում են սեանսի ունիկալ ID-ն, որը թույլ է տալիս օգտատիրոջը նույնականացնել ապագայում։ Այդ ID-ին տիրանալով՝ չարագործները կարող են խաբել վեբ-կայքերին. ներկայանալ զոհ դարձած օգտատիրոջ փոխարեն և հսկողության տակ առնել նրա օգտահաշիվը և այնուհետև սկսել սպամի և ֆիշինգի տարածումը և գրոհները։

Առաջին տրոյացին, հայտնվելով սարքում, ստանում է root-իրավունքներ (դրանք հասանելիություն են տալիս սմարթֆոնի ցանկացած հավելվածի) և չարագործների սերվեր ուղարկում բրաուզերի և սոցիալական ցանցի տեղադրված հավելվածի cookie-ֆայլերը։ Որոշ վեբ-կայքերում նախատեսված են անվտանգության միջոցներ, որոնք թույլ են տալիս կանխարգելել մուտքի կասկածելի փորձերը։ Երկրորդ տրոյացին կարողանում է սմարթֆոնում միացնել պրոքսի-սերվեր և չարագործներին համացանցի հասանելիություն տրամադրել զոհի սարքից՝ անվտանգության միջոցները շրջանցելու և առանց կասկած հարուցելու օգտահաշիվ մտնելու համար։

Դա համեմատաբար նոր սպառնալիք է, առայժմ դրան ենթարկվել է հազարի կարգի մարդ։ Այդ թիվը, ամենայն հավանականությամբ կշարունակի աճել՝ հաշվի առնելով, որ վեբ-կայքերը դժվարանում են հայտնաբերել նման գրոհները։ Մոբայլ տրոյացիների և այլ սպառնալիքների զոհ չդառնալու համար փորձագետները խորհուրդ են տալիս հավելվածներ չներբեռնել կողմնակի հարթակներից, կանոնավոր կերպով թարմացնել սարքի ծրագրային ապահովումը, կիրառել սպառնալիքների տարբեր տեսակներ հայտնաբերող պաշտպանական մոբայլ լուծում և հաճախ ստուգել համակարգը՝ հնարավոր վարակը հայտնաբերելու համար։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2