Բիզնես

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 73.22-0.88 WTI - 70.13-0.69
COMEX:  GOLD - 2660.60-0.38 SILVER - 30.85-0.42
COMEX:  PLATINUM - 942.20+0.06
LME:  ALUMINIUM - 2605.00+0.21 COPPER - 9052.50-0.43
LME:  NICKEL - 15862.00-1.89 TIN - 29097.00-1.48
LME:  LEAD - 2010.00+0.22 ZINC - 3095.50+0.67
FOREX:  USD/JPY - 153.63-0.33 EUR/GBP - 1.0496-0.12
FOREX:  EUR/USD - 1.0496-0.12 GBP/USD - 1.2694+0.11
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43449.90-0.61 NASDAQ - 20109.06-0.32
STOCKS US: S&P 500 - 6050.61-0.39
STOCKS JAPAN:  NIKKEI - 39364.68-0.24 TOPIX - 2728.20-0.37
STOCKS CHINA:  HANG SENG - 19700.48-0.48 SSEC - 3361.49-0.73
STOCKS EUR:  FTSE100 - 8195.20-0.81 CAC40 - 7365.70+0.12
STOCKS EUR:  DAX - 20246.37-0.33
17/12/2024  CBA:  USD - 394.59+0.77 GBP - 500.93+2.98
17/12/2024  CBA:  EURO - 413.89+0.81
17/12/2024  CBA:  GOLD - 33672.14+4.30 SILVER - 388.90-0.25
«Կասպերսկի» ընկերությունը գործարկում է համավարակի ժամանակ անվտանգության անվճար դասընթաց
22/04/2020 16:41
Կիսվել

«Կասպերսկի» ընկերությունը գործարկում է համավարակի ժամանակ անվտանգության անվճար դասընթաց

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։ «Կասպերսկի» ընկերությունն Area9 Lyceum-ի հետ մշակել է «Անվտանգությունը համավարակի ժամանակ կյանքում և բիզնեսում» անվճար առցանց-դասընթացը՝ Kaspersky Security Awareness ծրագրի շրջանակում։ Այն կոչված է բարձրացնել ընթացիկ համավարակի մասին առաջին հերթին կազմակերպությունների, ինչպես նաև համացանցի բոլոր օգտատետերի թվային գրագիտության և գիտելիքների մակարդակը՝ համընդհանուր ինքնամեկուսացման, հեռավար աշխատանքի զանգվածային անցման, COVID-19-ի մասին բազմաթիվ ֆեյքերի և մոլորությունների պայմաններում։ 

Դասընթացը կազմված է երկու մոդուլից։ Առաջինն ամբողջությամբ նվիրված է ընթացիկ համավարակի ժամանակ ֆիզիկական անվտանգությանը։ Այն օգնում է ուսումնասիրել, թե ինչ սպառնալիք է COVID-19-ը, ինչպես է պետք վարվել, որպեսզի նվազագույնի հասցվի վարակվելու և գործընկերներին վարակելու ռիսկը։ Այս դասը նաև տեղեկատվություն է պարունակում հիվանդության կանխարգելման եղանակների և կորոնավիրուսային վարակների հետ կապված կարծրատիպերի մասին։ Մոդուլը մշակվել է բժշկության և կենսաբանության ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ։ Այսպես, հեղինակն է բժշկական գիտությունների դոկտոր, Վերոնայի համալսարանի կլինիկական կենսաքիմիայի պրոֆեսոր Ջուզեպե Լիպին։ Մոդուլի բանախոսներն են դոկտորներ Նիլ Անդերսոնը, Բլեյք Բյուքենը, Պինգ Վանգը։

Երկրորդ մոդուլն օգնում է անվտանգ հարմարվել հեռավար աշխատանքին և, ընդհանուր առմամբ, բարձրացնել կիբեռգրագիտության մակարդակը գրասենյակից հեռու գտնվելու և աշխատատեղում համակարգային ադմինիստրատորի սովորական դարձած օգնության բացակայության պայմաններում։ Դասը կառուցված է այնպես, որ նույնիսկ թվային գրագիտության ոչ բարձր մակարդակ ունեցող օգտատերերը, որոնք նախկինում երբեք հեռավար չեն աշխատել, կարող են դասի արդյունքում կազմակերպել իրենց առավելագույնս անվտանգ աշխատանքը տնից։ Մոդուլն, օրինակ, օգնում է կատարելագործել կիբեռանվտանգության ամենակարևոր բազային հմտությունները. կոտրելու նկատմամբ կայուն գաղտնաբառեր ստեղծելու և պահելու ունակությունը, սեփական համակարգչի ծրագրային ապահովումը ժամանակին թարմացնելու, միայն պաշտպանված WiFi-ցանցերին միանալու սովորությունը։

Դասընթացը մշակված է ուսուցման ադապտիվ համակարգի հիման վրա։ Այն պարունակում է տեսական նյութ, որը ամրապնդված է կյանքից վերցված օրինակներով, և պատասխանների մի քանի տարբերակներով թեստեր, որտեղ կա ըստ վստահության աստիճանի դասակարգում (հարյուրտոկոսանոց վստահությունից մինչև իսպառ չիմացություն)։ Բոլոր դասերն սկսվում են հարցով։ Այնուհետև, հիմնվելով օգտատիրոջ կողմից նյութի ընկալման վրա, համակարգը կամ ցուցադրում է տեսական նյութը, կամ՝ անցնում այլ թեմայի, եթե նախորդի հարցերի պատասխանները ճիշտ են եղել։

Թեստերի արդյունքներով՝ ադապտիվ տեխնոլոգիան առաջարկում է ամրապնդել կամ կրկնել նյութը։ Ընդ որում, խելացի համակարգը կենտրոնանում է այն թեմաների վրա, որոնց դեպքում օգտատերն առավելագույնս դժվարացել է։ Օրինակ՝ անցած նյութի կրկնության ժամանակ համակարգը կարող է ցուցադրել լրացուցիչ տեղեկատվություն և տալ ճշտող հարցեր։

Այդ դասընթացն ստեղծվել է Kaspersky Security Awareness ծրագրի շրջանակում, որը նախատեսված է թվային գրագիտության մակարդակի բարձրացման համար։ Ծրագիրը ներառում է`

Kaspersky ASAP հարթակը, որը կազմված է ինտերակտիվ մինի-դասերից, թեստերից և ֆիշինգային գրոհի նմանակումից;

Kaspersky Interactive Protection Simulation (KIPS) ինտերակտիվ խաղը;

լայն պրոֆիլի ՏՏ-մասնագետների (CITO) համար կիբեռանվտանգության առցանց-դասընթացը։

Դասընթացը կարելի է անցնել ռուսերեն և անգլերեն՝ գրանցվելով այստեղ՝ https://kas.pr/free-course.

Անվտանգ հեռավար աշխատանքի մասին հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ այստեղ՝ https://kas.pr/stayhome։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

 

17/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.59
+0.77
Եվրո (EUR)
413.89
+0.81
Ռուբլի (RUR)
3.83
+0.05
Լարի (GEL)
140.56
+0.54
33672.14
+4.30
Արծաթ
388.90
-0.25