Բիզնես

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 417.00+1.00
OIL:  BRENT - 73.65+1.18 WTI - 70.10+1.04
COMEX:  GOLD - 2635.50+0.15 SILVER - 30.28-0.03
COMEX:  PLATINUM - 960.50+0.83
LME:  ALUMINIUM - 2565.00+1.50 COPPER - 8950.50+0.43
LME:  NICKEL - 15477.00+1.21 TIN - 28818.00+0.97
LME:  LEAD - 1984.00-0.10 ZINC - 3049.00+2.16
FOREX:  USD/JPY - 157.13+0.10 EUR/GBP - 1.0403+0.13
FOREX:  EUR/USD - 1.0403+0.13 GBP/USD - 1.2542+0.10
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43297.03+0.91 NASDAQ - 20031.13+1.35
STOCKS US: S&P 500 - 6040.04+1.10
STOCKS JAPAN:  NIKKEI - 39130.43+0.24 TOPIX - 2733.86+0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+0.00 SSEC - 3393.35-0.01
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.42 CAC40 - 7282.69+0.14
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
25/12/2024  CBA:  USD - 396.06+0.31 GBP - 496.46+0.39
25/12/2024  CBA:  EURO - 411.07-0.35
25/12/2024  CBA:  GOLD - 33283.14+26.05 SILVER - 375.39-1.29
Վիվա-ՄՏՍ. անհայտ անձանց կողմից քաղաքացիներից գումար շորթելու փորձեր են կատարվում
25/04/2020 11:59
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. անհայտ անձանց կողմից քաղաքացիներից գումար շորթելու փորձեր են կատարվում

ԵՂԵ՛Ք ՈՒՇԱԴԻՐ, ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ

Հարգելի՛ բաժանորդներ,

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ զգուշացնել, որ անգամ այս դժվարին օրերին՝ արտակարգ իրավիճակի պայմաններում, Վիվա-ՄՏՍ-ի անունից հանդես եկող անհայտ անձանց կողմից քաղաքացիներից գումար շորթելու փորձեր են կատարվում։

Մասնավորապես, խարդախությամբ գումար շորթելու նպատակով բաժանորդները տեղեկացվում են, թե իբր Վիվա-ՄՏՍ-ի կողմից անցկացվում է մրցույթ կամ խաղարկություն, որին մասնակցելով՝ հաղթողն իբր կստանա մրցանակ (հեռախոս և այլն): Խարդախություն իրականացնողները բաժանորդից պահանջում են տրամադրել այնպիսի տեղեկություններ, որոնք պարունակում են ԱՆՁՆԱԿԱՆ տվյալներ ու ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ, կամ՝ կատարել վճարումներ:

Հորդորում ենք զերծ մնալ որևիցե անհայտ անձի կամ հարթակի/հավելվածի, մասնավորապես՝ Վիվա-ՄՏՍ-ի անունից ներկայացող, անձնական կամ բանկային գաղտնիք պարունակող տվյալ տրամադրելուց կամ որևիցե անծանոթ հաշվեհամարի գումար փոխանցելուց:

Նաև՝ կոչ ենք անում զերծ մնալ անհայտ և/կամ անծանոթ աղբյուրներից ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ տեղադրելուց կամ ֆայլեր ներբեռնելուց, հատկապես՝ սմարթֆոններում կամ պլանշետներում: Նախքան տեղադրելն անհրաժեշտ է ծանոթանալ ծրագրի թույլտվությունների հետ:

Վիվա-ՄՏՍ-ի գործունեության մասին տեղեկությունների պաշտոնական աղբյուրներն են.

– Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական կայք էջը` www.mts.am

– Վիվա-ՄՏՍ-ի այս պաշտոնական ֆեյսբուքյան էջը

– Բաժանորդների սպասարկման զանգերի կենտրոնի 111 ծառայությունը:

Շնորհակալություն:

Հորդորու՛մ ենք Վիվա-ՄՏՍ-ի անունից հանդես եկող ցանկացած առաջարկ ստանալու դեպքում այն ստուգել մեր պաշտոնական աղբյուրներից։

ՎԻՎԱ-ՄՏՍ

25/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.06
+0.31
Եվրո (EUR)
411.07
-0.35
Ռուբլի (RUR)
3.98
+0.01
Լարի (GEL)
141.27
+0.18
33283.14
+26.05
Արծաթ
375.39
-1.29