Բիզնես

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Կարաս ազգային սննդի ցանցը 15 տարեկան է
09/05/2020 15:54
Կիսվել

Կարաս ազգային սննդի ցանցը 15 տարեկան է

Կարաս ազգային սննդի ցանցի համար հաղթանակների եռատոնը քառատոն է. այսօր ընկերության հիմնադրման 15-րդ տարեդարձն է։ Կարասի հիմնադիրներ Տիգրան Յուզբաշյանն ու Աշոտ Հարությունյանը տեսանյութով պատմել են ընկերության հիմնադրման, արված աշխատանքների մասին՝ ամփոփելով #ԴուԿարաս Հաջողես Քո Երկրում սոցիալական մոտիվացիոն արշավը։

«Ստարտը եղավ 2005-ին Աբովյան քաղաքում՝ շատ փոքր տարածքում, 2 աշխատակցով, մեծ դժվարությամբ՝ պարտքերով ու վարկերով», – պատմում է Տիգրան Յուզբաշյանը։

Աշոտ Հարությունյանն էլ նկատում է՝ առաքման ծառայության մեկնարկն էլ է Աբովյանում եղել։ Դա շուկայում հեղափոխություն էր.

«Առաքման ծառայության այն օրինակելի ստանդրարտները, որ հիմա ունենք, այն ժամանակ չկային։ Չկար ուղղակի առաքում։ Երբ սկսեցինք առաքումը, մարդիկ զարմանում էին, որ չեն իջնելու պատվերը վերցնելու, այլ մինչև տուն հասցվելու է։ Զարմանում էին նույնիսկ, որ Կարասը անձեռոցիկ է ուղարկում պատվերների հետ»։

Աբովյան քաղաքում 20 քմ տարածքում մեկնարկած բիզնես նախագիծը հիմա սննդի ցանց է դարձել։ Կարաս Գրուպը ներառում է Թումանյան շաուրման, Էթնոլոֆթ ռեստորանը, ավելին, հատելով հայրենիքի սահմանները, մասնաճյուղ ունի մոլորակի մյուս կիսագնդում՝ Միացյալ նահանգներում։

Տիգրան Յուզբաշյանը նկատում է՝ մեկնարկային դժվարություններից բացի դժվար է եղել նաև զարգացման առաջին փուլը, երբ մի քանի մասնաճյուղ է բացվել, հիմնադիրները կանգնել են կառավարման խնդրի առջև։

Աշոտ Հարությունյանն էլ մտաբերում է ամենածանր գիշերը, երբ հրդեհվել էր Աբովյանում գտնվող թոնրատունը։ Այդ գիշեր որոշել էին անել հնարավորն ու անհնարը՝ առավոտյան սրահը բացելու և հաճախորդներին ընդունելու։

Կարաս ազգային սննդի ցանցը, ինչպես բիզնես գործունեության բոլոր ոլորտները, այս ամիսներին խնդիրներ ունի՝ համավարակով պայմանավորված։ Այս ամիսներին աշխատել է միայն ցանցի առաքման ծառայությունը։ Ավելին՝ «Կարաս»-ը սնունդ է հասցրել կարանտինային գոտում  մեկուսացված հարյուրավոր քաղաքացիներին, բուժանձնակազմին, ամբողջ սպասարկող անձնակազմին և ներքին գործերի աշխատակիցներին՝ առանց ակնկալիքի. Կարասի բարեգործական նախաձեռնությունն է։

Կարասը Հայաստանի 1000 խոշոր հարկատուներից է։ Բարեխղճորեն հարկերը վճարելուց բացի, ընկերությունը կարևորում է լինել հայրենակիցների կողքին այս դժվար ժամանակաշրջանում։

Կարասի հիմնադիրները վստահ են՝ դժվար ժամանակներ շատ են եղել, սա հերթականն է, համավարակային ճգնաժամն էլ կհաղթահարենք։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69