ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ – ՀՈՒԼԻՍ ԱՄՍԻՆ VISA CLASSIC ԵՎ MASTERCARD STANDARD ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԱՆՎՃԱՐ
ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ից տեղեկացնում են, որ բանկը յուրահատուկ հնարավորություն է ընդձեռում, որպես նվեր ստանալու միջազգային վճարային քարտ: Սույն թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ը բանկի կողմից թողարկվող VISA CLASSIC եւ MASTERCARD STANDARD քարտերը կտրամադրվեն անվճար, առանց չնվազող մնացորդի` չգանձելով նշված ժամանակահատվածում թողարկված քարտերի տարեկան սպասարկման միջնորդավճարը, իսկ VISA GOLD եւ MASTERCARD GOLD քարտերը կտրամադրվեն անվճար, առանց չնվազող մնացորդի` սահմանելով քարտերի տարեկան սպասարկման միջնորդավճարը 50% զեղչով: