ՊՐՈԿԵՐԴԻՏԲԱՆԿ – 50% ԶԵՂՉ VISA ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՄԱՐ
ՊրոԿրեդիտ Բանկից տեղեկացնում են, որ բանկը միչև 2009թ. օգոստոսի 31–ը առաջարկում է նոր հատուկ պայմաններ VISA միջազգային չիպային քարտերի համար։ Այժմ դրանք տրամադրվում են առաջին տարվա սպասարկման համար 50% զեղչով և Վրաստանի ՊրոԿրեդիտ Բանկի բոլոր բանկոմատներում սպասարկվում են անվճար։ Հարկ է նշել, որ քարտերը տրամադրվում են միանգամայն անվճար։ Առաջարկի շրջանակներում VISA Classic քարտերի տարեկան սպասարկման վարձը կազմում է նախկին 8000 ՀՀ դրամի փոխարեն 4000 ՀՀ դրամ, իսկ VISA Electron քարտերը նախկին 4000 ՀՀ դրամի փոխարեն ընդամենը 2000 ՀՀ դրամ։ Այս սակագները գործում են միայն առաջին տարվա սպասարկման համար։
Այս նոր բարենպաստ պայմանները հատկապես կհետաքրքրեն հաճախակի արտասահման մեկնողներին և գումարները էլեկտրոնային ապահով դրամապանակում պահել նախընտրողներին։ Վրաստան հաճախակի մեկնող կամ այնտեղ հանգիստն անցկացնել ծրագրած անձանց համար քարտերն էլ առավել շահավետ են, քանզի նախկինի համեմատ այժմ Վրաստանի ՊրոԿրեդիտ Բանկի բակոմատներում և դրամարկղերում քարտերը սպասարկվում են միանգամայն անվճար։
ՊրոԿրեդիտ Բանկի VISA քարտերով գումարը հասանելի է հաշվին մուտքագրման իսկ պահից, իսկ հաշիվը կարող է համալրվել ցանկացած անձի կողմից։ ՊրոԿրեդիտ Բանկի Visa միջազգային քարտերը սպասարկվում են աշխարհի ավելի քան 1մլն. բանկոմատներում և 500 հզր.–ից ավել վճարային տերմինալներում։ ՊրոԿրեդիտ Բանկի քարտերը չիպային են՝ համակարգված նորագույն միկրոպրոցեսորային չիպ տեխնոլոգիայով, ի շնորհիվ որի էլ դրանք առավել պաշտպանված են զեղծարարությունից։