13/04/2011 17:52
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՄՐՑԱՆԱԿ COMMERZBANK AG-Ի ԿՈՂՄԻՑ
Գերմանական Commerzbank AG բանկն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ շնորհել է «Որակի գերազանցության» մրցանակ` 2010 թվականի ընթացքում միջազգային փոխանցումների կատարման բարձր որակ ապահովելու համար: Ինչպես նշվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ տարածած հայտարարության մեջ` բանկի կողմից կատարվող միջազգային փոխանցումները համապատասխանում են միջազգային STP (Straight Through Processing) ստանդարտներին, այսինքն բոլոր փոխանցումները կատարվում են ավտոմատ` բացառելով մարդկային միջամտությունը, որի շնորհիվ ապահովվում է փոխանցման իրականացման մաքսիմալ արագությունը: Այս մրցանակը, բանկի հավաստմամբ, վկայում է այն մասին, որ երկար տարիների համագործակցության արդյունքում Բանկը ձեռք է բերել վստահելի և կայուն գործընկերոջ համբավ, որի ապացույցն է 2010 թ-ին միջազգային փոխանցումների քանակական աճը` 35%` 2009 թվականի համեմատ:
2010 թ-ի ընթացքում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ STP ցուցանիշը կազմել է 99.3%:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
Արծաթ
660.7
-19.08
19:07 16/10/26
17:12 16/10/26
16:15 16/10/26
