07/02/2011 17:10
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է «ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ» ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ
Զարգացման Հայկական Բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է նոր վարկատեսակ` «Ակնթարթային» սպառողական վարկ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Բանկից` ներկայացնելով վարկավորման հայտ` հաճախորդը նույն օրում կտեղեկանա վարկի տրամադրման որոշման մասին, այնուհետ հաշված օրերում կտրամադրվի անհրաժեշտ գումարը: Վարկը տրվում է մինչեւ 5 տարի մարման ժամկետով, մինչեւ 5 մլն ՀՀ դրամ:
Զարգացման Բանկը նպատակ ունի 2011 թվականի ընթացքում կյանքի կոչել բազում ծրագրեր, առավել բարձրացնել հաճախորդների սպասարկման որակը եւ ընդլայնել մատուցվող ծառայությունների տեսականին:
«Զարգացման Հայկական Բանկ» բաց բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության առաջին առևտրային բանկերից է, որը հիմնադրվել է 1991թ-ին: Բանկը մատուցում է ժամանակակից բանկային ծառայությունների լայն տեսականի տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական, ինչպես նաև ֆիզիկական անձանց:
26/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.12
-0.14
Եվրո (EUR)
419.84
+2.09
Ռուբլի (RUR)
4.7383
-0.1271
Լարի (GEL)
139.18
+0.12
Արծաթ
678.93
-38.56
15:53 26/06/26
13:34 26/06/26
