Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ԱԿՏԻՎՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԻ ԱՃՈՎ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-Ն ԱՌԱՋԱՏԱՐ Է ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
26/01/2010 15:04
Կիսվել

ԱԿՏԻՎՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԻ ԱՃՈՎ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-Ն ԱՌԱՋԱՏԱՐ Է ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Ամերիաբանկ»-ի ակտիվների ընդհանուր ծավալը նախորդ տարվա համեմատությամբ աճել է շուրջ 2 անգամ` տարեվերջին կազմել 103,5 մլրդ դրամ: Բանկն այս ցուցանիշով  առաջինն է ՀՀ բանկային համակարգում: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման շրջանակներում նշել է «Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը` ներկայացնելով  ֆինանսական դրության մասին բանկի միջանկյալ հաշվետվությունը:

Հրապարակած տվյալների համաձայն «Ամերիաբանկ»-ի կողմից իր հաճախորդներին տրված վարկերի և այլ փոխառությունների ընդհանուր ծավալը վերջին մեկ տարվա ընթացքում աճել է շուրջ 73%-ով և 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել 54,068 մլրդ դրամ, ընդ որում բանկի վարկային պորտֆելի աճն առավելապես ապահովվել է կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերի հաշվին: Բանկի վարկային ներդրումների շուրջ 85%-ը կազմում են կորպորատիվ հաճախորդներին տրամադրված վարկերը: Նշենք նաև, որ  31.12.09թ. դրությամբ բանկի վարկային պորտֆելում իսպառ բացակայում են  անհուսալի վարկերը, իսկ դասակարգված վարկերը կազմում են ամբողջ վարկային պորտֆելի ընդամենը 0.17%-ը:

Հաշվետու տարվա ընթացքում «Ամերիաբանկ»-ի պարտավորությունների ընդհանուր ծավալն աճել է շուրջ երեք անգամ և տարեվերջին կազմել 81,7 մլրդ դրամ: Այս ցուցանիշով նույնպես բանկն առաջատար է ՀՀ բանկային համակարգում: Հատկանշական է, որ բանկի պարտավորություններն իր հաճախորդների նկատմամբ այս մեկ տարվա ընթացքում աճել է մոտ երեք անգամ և դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել 69,1 մլրդ դրամ:

Նշենք նաև, որ «Ամերիաբանկ»-ի կապիտալի ընդհանուր ծավալը հաշվետու տարվա ընթացքում աճել է շուրջ 7%-ով` դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմելով 21,7 մլրդ դրամ, ընդ որում կապիտալի աճն առավելապես պայմանավորված է բանկի չբաշխված շահույթի աճով: Տարեվերջին բանկի չբաշխված շահույթը կազմել է 3,621 մլրդ դրամ:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46