Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹԻՄԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ
01/12/2010 15:54
Կիսվել

ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹԻՄԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ

Ամերիաբանկի ակտիվների և պարտավորությունների կառավարման թիմը ֆինանսավարկային կազմակերպությունների միջև անցկացվող ակտիվների և պարտավորությունների կառավարման առցանց համաշխարհային մրցույթում /virtual Banking/ դուրս է եկել եզրափակիչ փուլ:
 
Չորրորդ տարին անընդմեջ կազմակերպվող այդ մրցույթն ունի միջազգային լայն ճանաչում: Մրցույթը կազմակերպվել է SimArc NV ընկերության կողմից, ֆինանսաբանկային ուսումնական պորտալի շրջանակներում և ֆինանսավորվել է FMO-ի` Նիդերլանդների միջազգային զարգացման բանկի, DEG-ի` KfW Bankengruppe-ի (KfW բանկային խումբ) անդամի և PROPARCO ֆինանսների զարգացման ֆրանսիական գործակալության կողմից:

Մրցույթը վերաբերում է ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև ռիսկերի կառավարման, կազմակերպության ռազմավարության և բաժնետերերի ներդրումների արդյունավետ կառավարման խնդիրներին: Այն նպատակ ունի նպաստել ֆինանսաբանկային ոլորտի գիտելիքների զարգացմանն ու պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը, այլընտրանքային և նորարարական գիտելիքների փոխանցմանը, միջազգային փորձի փոխանակմանը, ֆինանսական հաստատությունների ռիսկերի կառավարման ուժեղացմանն ու զարգացմանը:

Նշենք, որ SimArc NV ընկերությունը ֆինանսավարկային հատվածում ներկայացնում է նոր և առաջատար մոտեցումներ` ստեղծելով ֆինանսավարկային կազմակերպությունների համար կրթական մեծ հնարավորություններ: Մի շարք հայտնի կազմակերպություններ /ABN AMRO Bank, ING Bank, FirstRand Bank, Dexia Bank/ պրակտիկ ուսուցում են ստացել SimArc NV ընկերության կողմից: Մրցույթին մասնակցել է 24 երկրից 28 ֆինանսավարկային կազմակերպություն, այդ թվում` 6 կազմակերպություն ԱՊՀ երկրներից: Մրցույթը, որ տևել է 2.5 ամիս, ընդգրկում է 6 փուլ: Եզրափակիչ փուլ են դուրս եկել 6 կազմակերպություն` Ամերիաբանկ /Հայաստան/, Lanka ORIX /Շրի Լանկա/, FINCA TEAM 2 /Ռուսաստան- Կիրգիզիա/, Eastern Bank  /Բանգլադեշ/, ProCredit Bank /Բուլղարիա/, Fidelity Bank  /Գանա/: Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունենալու Փարիզում, 2011թ. հունվարի 19-21-ը:
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69