Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«ԱՄԵՐԻԱ» ՓԲԸ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ԳՅՈՒՂՄԹԵՐՔՆԵՐ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ՀՀ ՓՄՁ-ՆԵՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
09/11/2010 13:50
Կիսվել

«ԱՄԵՐԻԱ» ՓԲԸ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ԳՅՈՒՂՄԹԵՐՔՆԵՐ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ՀՀ ՓՄՁ-ՆԵՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

«Ամերիա» ՓԲԸ-ն ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) հետ համատեղ 2010թ. հունիսի 15-ից իրականացնում է գյուղմթերքների արտադրությամբ զբաղվող հայրենական փոքր և միջին ձեռնարկությունների արտադրանքի արտահանման զարգացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, որը ֆինանսավորվում է Միացյալ Ազգերի Կազմակերպության Զարգացման Ծրագրի կողմից:

Ծրագիրը նպատակ ունի աջակցել հայկական մասնավոր ընկերությունների արտահանման կարողությունների զարգացմանը: Իրականացվող ծրագիրը կնպաստի այդ ընկերությունների ապրանքների իրացման համար նոր շուկաների հայտնաբերմանը և կաջակցի այդ շուկաներ դուրս գալու գործում` ապահովելով մասնակցություն միջազգային մասնագիտացած ցուցահանդեսներին:

Աշխատանքների իրականացման առաջին փուլն սկսվել է Եվրոպայում, Միջին Արևելքում, Կենտրոնական Ասիայում և ԱՊՀ պետություններում կազմակերպվող ցուցահանդեսների ուսումնասիրությունից, որի արդյունքում կատարվել է ցուցահանդեսի ընտրություն Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում: Ծրագրի իրականացման նման սկիզբը հնարավորություն է ընձեռել նախագծում ընդգրկել միայն այն սննդամթերք արտադրող հայրենական ընկերություններին, որոնք ունեն անհրաժեշտ ներուժ` ցուցահանդեսի ձևաչափին համապատասխանող արտադրանք ներկայացնելու, ինչպես նաև ցուցահանդեսը հյուրընկալող շուկայի պահանջները բավարարելու համար: 

Ձեռնարկությունների ընտրությունն իրականացվել է փուլերով: Սկզբում ընտրվել են Հայաստանի գյուղմթերքների արտադրության ճյուղի արտահանման մեծ ներուժ ունեցող հատվածները, որոնք համապատասխանում էին սննդամթերքի ցուցահանդեսի ձևաչափին:  

Հաջորդ փուլում կազմվել է տվյալ հատվածները ներկայացնող 30-35 ընկերություններից բաղկացած ցանկ, ապա կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ և անցկացվել անհրաժեշտ հարցազրույցներ, որոնց արդյունքում ընտրվել է 6 ընկերություն, որոնք և ներկայացրել են հետևյալ ապրանքատեսակները` շշալցված խմելու ջուր, պահածոներ, չորացված մրգեր և բանջարեղեններ, խոտաբույսերից թեյեր, մեղր և բնական հյութեր: Նախագծի շրջանակներում կազմակերպվել են նաև սեմինար պարապմունքներ` ցուցահանդեսում պատշաճ մակարդակով ներկայանալու, ինչպես նաև արտադրանքի արտահանման ժամանակակից մարքեթինգային սկզբունքների և մոտեցումների, արտահանման մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով:

Կազմակերպչական արդյունավետ աշխատանքների շնորհիվ` հայկական ապրանքատեսակները բարեհաջող են ներկայացվել ուկրաինական շուկայում: Մեծ է եղել հետաքրքրությունը հայկական տաղավարի նկատմամբ, որտեղ միասին ներկայացվել են բոլոր մասնակից ընկերությունների ապրանքները:

Հայկական բոլոր ապրանքատեսակներն արժանացել են վկայականների` ուկրաինական շուկայում բարձրորակ սննդամթերք ներկայացնելու համար:

«Ամերիա» ՓԲԸ-ն` որպես արդյունավետ համագարծակցող, արժանացել է դիպլոմի:

Ամերիան Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպություն է: Ամերիան լայնածավալ աշխատանքներ է իրագործում կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների և ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի ևպորտֆելայիններդրումների, բիզնեսի պլանավորման, ռազմավարական և հարկային պլանավորման, ֆինանսական խորհրդատվության, պետականկառավարմանև բարեփոխումների ևայլ ոլորտներում: Հանդիսանալով «Ամերիա» խմբի մասը` Ամերիան տրամադրում է անկախ, կոնֆիդենցիալ ևան կողմնակալ խորհրդատվական ծառայություններ միմյանց հետ ներդաշնակորեն և արդյունավետորեն կապված հինգ խորհրդատվական ուղղություններով` գործարար խորհրդատվություն, ֆինանսական խորհրդատվություն, հաշվապահական և հարկային խորհրդատվություն, իրավաբանական ևներդրումային խորհրդատվություն:

AMP
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52