Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՄԵՐԻԱ ՓԲԸ-Ն ԵՎ HUMAN DYNAMICS KG ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐ
15/06/2010 13:29
Կիսվել

ԱՄԵՐԻԱ ՓԲԸ-Ն ԵՎ HUMAN DYNAMICS KG ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐ

Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի շրջանակներում Human Dynamics KG և Ամերիա ՓԲԸ ընկերությունները /Խորհրդատու/ ԴԲ ԾԻԳ-ի կողմից տրամադրվող Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացնում են «Ինստիտուցիոնալ բարեփոխումների նպատակով տեխնիկական աջակցության և խորհրդատվական ծառայությունների մատուցում Արդարադատության խորհրդին և Դատական դեպարտամենտին» ծրագիրը: 
 
Ինչպես բանկից տեղեկացնում են «Բիզնես 24»-ին` ծրագրի շրջանակներում Խորհրդատուն սույն թվականի հունիսի 9-ին կազմակերպել է քննարկում բոլոր շահառուների և շահագրգիռ անձանց մասնակցությամբ`  ներկայացնելով Առաջարկությունների փաթեթ, որն իր մեջ պարունակում է կիրառական առաջարկներ` կապված դատավորների ընտրության, գնահատման, առաջխաղացման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացներում Արդարադատության խորհրդի և Դատական դեպարտամենտի գործառույթների հետ: 
 
Առաջարկությունների փաթեթն ընդգրկում է հստակ և օբյեկտիվ չափանիշներ և մեխանիզմներ, որոնք անհրաժեշտ են դատավորների մասնագիտական զարգացումը հնարավորինս կանխատեսելի դարձնելու համար: Առաջարկները ներկայացնելիս Խորհրդատուն ուսումնասիրել է Բուլղարիայի, Էստոնիայի և Իսպանիայի փորձը` որպես Հայաստանի համար առավել կիրառելի: 
 
Քննարկմանը հրավիրված էին ՀՀ արդարադատության խորհրդի, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի, ՀՀ դատական դեպարտամենտի, ՀՀ արդարադատության նախարարության, Փաստաբանների պալատի և  մի շարք միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցչներ, դատավորներ և փաստաբաններ: 
Քննարկման ժամանակ փորձագետները ներկայացրել են Առաջարկությունների փաթեթն ըստ բաժինների, որոնք ընդգրկում էին դատավորների ընտրությանը և նշանակմանը, կատարողականի գնահատմանը, առաջխաղացմանը, կարգապահական տույժերին և ինստիտուցիոնալ կառուցվածքին վերաբերվող թեմաներ: Կայացել են բավականին հետաքրքիր և արդյունավետ քննարկումներ, որոնց ընթացքում արված առաջարկությունները հաշվի կառնվեն Խորհրդատուի կողմից Առաջարկությունների փաթեթի վերջնական տարբերակը կազմելու ժամանակ:

Ամերիան Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպությունն է: Ամերիան լայնածավալ աշխատանքներ է իրա•ործում կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների և ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի և պորտֆելային ներդրումների, բիզնեսի պլանավորման, ռազմավարական և հարկային պլանավորման, ֆինանսական խորհրդատվության, պետական կառավարման և բարեփոխումների և այլ ոլորտներում: Հանդիսանալով ՙԱմերիա՚ խմբի մասը` Ամերիան տրամադրում է անկախ, կոնֆիդենցիալ և անկողմնակալ խորհրդատվական ծառայություններ միմյանց հետ ներդաշնակորեն և արդյունավետորեն կապված հինգ խորհրդատվական ուղղություններով` գործարար խորհրդատվություն, ֆինանսական խորհրդատվություն, հաշվապահական և հարկային խորհրդատվություն, իրավաբանական և ներդրումային խորհրդատվություն:

Human Dynamics-ը որակյալ խորհրդատվական ծառայություններ առաջարկող առաջատար ընկերություններից է, որը մասնագիտանում է հատկապես ինստիտուցիոնալ զարգացման, արդարադատության և դատական բարեփոխումների, կառավարման ոլորտում կարգի, պետական բյուջեի և ճյուղային քաղաքականությանը վերաբերող հարցերում: Ընկերությունն աշխատել է ավելի քան 30 երկրում, սակայն նրա հիմնական գործունեությունը ծավալվում է Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրներում: Անցյալ տարիների ընթացքում ընկերությունն ընդլայնել է աշխարհագրական ծածկույթը, որը ներկայումս ներառում է նաև Կենտրոնական և Արևելյան Ասիան, Կովկասյան տարածաշրջանը, Լատինական Ամերիկան, Մերձավոր Արևելքը և Աֆրիկան:      

Human Dynamics-ը հիմնադրվել է Վիեննայումª 1993թ.: Այն ունի մասնաճյուղեր Սոֆիայում (Բուլղարիա) և սերտ համագործակցում է HD Romania ընկերության հետ Բուխարեստում ու European Consulting Group-ի հետ Բելգրադում (Սերբիա):
AMP
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52