Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 88.26+3.74 WTI - 82.49+3.29
COMEX:  GOLD - 4012.70+0.57 SILVER - 56.04+1.06
COMEX:  PLATINUM - 1612.50-0.01
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 162.36-0.01 EUR/GBP - 1.1439+0.03
FOREX:  EUR/USD - 1.1439+0.03 GBP/USD - 1.3453-0.06
STOCKS RUS:  RTSI - 786.94-3.26
STOCKS US: DOW JONES - 52146.42-0.77 NASDAQ - 25520.24-1.40
STOCKS US: S&P 500 - 7457.69-1.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 64141.12-4.03 TOPIX - 3919.21-2.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24562.24-1.78 SSEC - 3764.15-3.05
STOCKS EUR:  FTSE100 - 10600.37+0.27 CAC40 - 8338.81-0.47
STOCKS EUR:  DAX - 24830.98-0.34
17/07/2026  CBA:  USD - 366.85+0.28 GBP - 492.79-2.19
17/07/2026  CBA:  EURO - 419.24-0.85
17/07/2026  CBA:  GOLD - 47102-773 SILVER - 666.39-16.58
«ԱՄԵՐԻԱ» ՓԲԸ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀՀ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
22/10/2010 13:07
Կիսվել

«ԱՄԵՐԻԱ» ՓԲԸ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀՀ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

«Ամերիա» ՓԲԸ-ն իրականացնում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի /ՀՎԷԷՀ/ կողմից վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում ներդրումների իրականացման գործարար ծրագրի մշակման և փաստաթղթերի փաթեթի պատրաստման ծրագիրը: Այն նպատակ ունի զարգացնելու Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտը` ապահովելով ՀՀ էներգետիկ անվտանգությունը: Ամերիայի կողմից իրականացվող աշխատանքային ծրագիրն ուղղված է ՀՎԷԷ հիմնադրամի ռազմավարական ծրագրի կազմման ու Հիմնադրամի ներքո Ունիվերսալ վարկային կազմակերպության ստեղծման, գրանցման և լիցենզավորման գործընթացի աջակցմանը:

Իրականացվող ծրագիրն իրենից ներկայացնում է բազմակողմանի և համալիր ծրագիր, որը ներառում է մի շարք գործողությունների խումբ, մասնավորապես` իրավական դաշտի ուսումնասիրություն, նորմատիվ փաստաթղթերի մշակում և նախապատրաստում, ներքին կանոնակարգերի, ուղեցույցների, հրահանգների և այլ փաստաթղթերի մշակում, բիզնես գործընթացների և դրանց նկարագրությունների, մարդկային ռեսուրսների կառավարման համար կիրառվող փաստաթղթերի, ռազմավարական փաստաթղթի, գործարար միջնաժամկետ ծրագրի մշակում: Ծրագիրը կենտրոնացնում է իր գործողությունները երեք հիմնական ուղղությունների վրա` քաղաքականության խորհրդատվություն, գործարար խորհրդատվություն, ինստիտուցիոնալ զարգացման օժանդակություն:

Ծրագրի կարևորագույն նպատակներից մեկը նոր ստեղծվող Վարկային կազմակերպության կարողությունների զարգացումն է: Ծրագրի շրջանակներում կմշակվեն Վարկային կազմակերպության կառուցվածքը, ստորաբաժանումների գործառույթները, պարտականությունները և լիազորությունները, պաշտոնների նկարագրերը, գործունեության ապահովման ինստիտուցիոնալ հիշողության ապահովմանն ուղղված  փաստաթղթերը:

Իրականացվող աշխատանքների կարևորագույն սկզբուքն այն է, որ ծրագրի շրջանակներում մշակված բոլոր փաստաթղթերը և ստեղծված արդյունքները լինելու են կիրառելի ամենօրյա աշխատանքում, և ծրագրի հաշվետվությունները պարունակելու են ոչ միայն առաջարկություններ, այլև ծառայելու են որպես ուղեցույց արդյունավետ գործունեության ապահովման համար:
 Ամերիան Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպություն է: Ամերիան լայնածավալ աշխատանքներ է իրագործում կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների և ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի և պորտֆելային ներդրումների, բիզնեսի պլանավորման, ռազմավարական և հարկային պլանավորման, ֆինանսական խորհրդատվության, պետական կառավարման և բարեփոխումների և այլ ոլորտներում: Հանդիսանալով «Ամերիա» խմբի մասը` Ամերիան տրամադրում է անկախ, կոնֆիդենցիալ և անկողմնակալ խորհրդատվական ծառայություններ միմյանց հետ ներդաշնակորեն և արդյունավետորեն կապված հինգ խորհրդատվական ուղղություններով` գործարար խորհրդատվություն, ֆինանսական խորհրդատվություն, հաշվապահական և հարկային խորհրդատվություն, իրավաբանական և ներդրումային խորհրդատվություն:

AMP
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
47102
-773
Արծաթ
666.39
-16.58