ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՄԻԱՁՈՒԼՈՒՄԸ ՀԱՅՍՏԱՆՅԱՆ ԱՅԼ ԲԱՆԿԵՐԻ ՀԵՏ
Հայաստանի բանկային համակարգում բանկերի միաձուլման գործընթացը կարող է ունենալ շարունակական բնույթ։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի շրջանակներում նշել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Արտակ Հանեսյան:
Վերջինիս խոսքերով` Ամերիաբանկը չի սահմանափակվում միայն Կասկադ բանկի հետ միաձուլման համաձայնագիր կնքելով և այժմ էլ դիտարկում և ուսումնասիրում է հայաստանյան այլ բանկերի հետ միաձուլվելու հնարավորությունները։ Մասնավորապես, բանկը ներկայումս քննարկում է ևս 2-3 բանկերի ակտիվները գնելու կամ այդ բանկերի հետ միավորվելու հնարավորությունները:
Նշենք, որ այսօր` մարտի 31-ին, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի և «Կասկադ բանկ» ՓԲԸ-ի բաժնետերերը ստորագրել են միաձուլման համաձայնագիր: Նախնական պայմանավորվածության համաձայն` միաձուլման գործընթացը կընթանա երկու փուլով և կավարտվի մինչև տարեվերջ:
«Ամերիաբանկ»-ի և «Կասկադ բանկ»-ի միաձուլման արդյունքում կազմավորված բանկի համար նոր անվանում չի ընտրվի, այն ուղղակիորեն կանվանվի «Ամերիաբանկ»: