ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՉՈՐՐՈՐԴ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԲԱՑՎԵԼ Է ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
Այսօր` մարտի 5-ին, Դիլիջան քաղաքում բացվել է Ամերիաբանկի նոր` թվով չորրորդ մասնաճյուղը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Կենտրոնական Բանկի Նախագահ` պրն. Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության պետ` պրն. Հրանտ Սուվարյանը, Ամերիաբանկի խորհրդի նախագահ` Ռուբեն Վարդանյանը, Ամերիաբանկի խորհրդի անդամ` Արամ Գրիգորյանը, Տավուշի մարզպետ` պրն. Արմեն Ղուլարյանը, Դիլիջանի քաղաքապետ` պրն. Արմեն Սանթրոսյանը և այլ պաշտոնատար անձիք:
Նշենք, որ Ամերիաբանկը մասնաճյուղեր ունի նաև Քաջարանում և Ստեփանակերտում: