Բիզնես

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 368.50-0.50
EUR BUY - 418.00-1.00 EUR SELL - 424.00-1.00
OIL:  BRENT - 80.38+1.52 WTI - 77.54+2.01
COMEX:  GOLD - 4224.10+1.27 SILVER - 66.26+0.00
COMEX:  PLATINUM - 1668.20+0.44
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 161.27+0.02 EUR/GBP - 1.1467+0.22
FOREX:  EUR/USD - 1.1467+0.22 GBP/USD - 1.3232+0.34
STOCKS RUS:  RTSI - 1038.31-0.96
STOCKS US: DOW JONES - 51564.70+0.00 NASDAQ - 26517.93+0.00
STOCKS US: S&P 500 - 7500.58+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 71250.06+0.28 TOPIX - 4044.96-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23924.81+0.00 SSEC - 4090.48+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10363.27-0.35 CAC40 - 8421.14-0.55
STOCKS EUR:  DAX - 24985.82-0.16
19/06/2026  CBA:  USD - 368.15-0.04 GBP - 487.28+0.28
19/06/2026  CBA:  EURO - 421.97-0.05
19/06/2026  CBA:  GOLD - 50140-1257 SILVER - 801.91-24.41
2010Թ.-ԻՆ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 69%-ՈՎ
25/02/2011 15:46
Կիսվել

2010Թ.-ԻՆ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 69%-ՈՎ

Ամերիաբանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները 2010թ. աճել են շուրջ 69%-ով և 31.12.10թ. դրությամբ կազմել ավելի քան 26 մլրդ դրամ` բանկի ժամկետային ավանդների 61 %-ը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ամերիաբանկից` միայն 2010թ. IV եռամսյակում Բանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների աճը կազմել է ավելի քան 27%:  Նշենք, որ այդ ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգում ֆիզիկական անձանց ավանդների աճն, ըստ ՀՀ ԿԲ վիճակագրական տվյալների, կազմել է 12.4 %: 

Ամերիաբանկը, համալրելով ֆիզիկական անձանց ավանդների տեսականին, 2010թ. դեկտեմբերի 2-ին հանրությանը ներկայացրեց “Ճանաչիր փողի արժեքը” ավանդային ակցիան, որը շատ մեծ արձագանք գտավ հասարակության շրջանում: Միայն դեկտեմբեր ամսվա ընթացքում այս ակցիայով ներգրավվեց շուրջ 2 մլրդ դրամի ավանդ, որը ներկայումս արդեն գերազանցում է 3 մլրդ դրամը:

Ամերիաբանկը ընթացիկ տարում ևս շարունակում է ընդլայնել ֆիզիկական անձանց առաջարկվող ավանդների տեսականին: Փետրվար ամսին հանրությանն առաջարկվեց ժամկետային ավանդի նոր տեսակ` “Ոսկու կառուցվածքային” ավանդ, որը ստեղծում է եկամուտների ստացման աննախադեպ հնարավորություն` եկամուտ, որը ստացվում է միջազգային շուկայում ոսկու գնի բարձրացումից` առանց ներդրված գումարը կորցնելու ռիսկի և  ֆիքսված տոկոսադրույքով եկամուտ, որը ստացվում է ավանդական բանկային ավանդի ներդրումից:  

Ամերիաբանկը չնայած կորպորատիվ, ներդրումային բանկ է, այնուհանդերձ շարունակում է պատշաճ ուշադրություն ցուցաբերել ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների փաթեթի մշակմանը: Բանկի նկատմամբ օրեցօր աճող հասարակության վստահությունը, ինչպես նաև ֆիզիկական անձանց համար նախատեսված ժամկետային ավանդների մշտապես համալրվող տեսականին և ճկուն սակագնային համակարգը նպաստում են Ամերիաբանկի ֆիզիկական անձանց ավանդների թե’ ծավալային և թե’ քանակական աճին:


“Ամերիաբանկ” ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: “Ամերիաբանկ”-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: “Ամերիաբանկ”-ի ռազմավարական գործընկերն է “Տրոյկա Դիալոգ” խումբը` Ռուսաստանի Դաշնության ամենամեծ ներդրումային ընկերություններից մեկը:
19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
50140
-1257
Արծաթ
801.91
-24.41