Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼՆ ԱՃՈՒՄ Է ԿԱՅՈՒՆ ՏԵՄՊԵՐՈՎ
27/08/2010 13:49
Կիսվել

ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼՆ ԱՃՈՒՄ Է ԿԱՅՈՒՆ ՏԵՄՊԵՐՈՎ

Ամերիաբանկի վարկային պորտֆելը շարունակում է աճել արագ տեմպերով: Եթե  30.06.10թ. դրությամբ վարկային պորտֆելը կազմել է շուրջ 70 մլրդ դրամ` աճելով տարվա սկզբի համեմատությամբ 34%-ով, ապա արդեն 31.07.10թ. դրությամբ վարկային պորտֆելը կազմել է շուրջ  73 մլրդ դրամ` ապահովելով տարվա սկզբից պորտֆելի 40%-ի աճ: Փաստենք, որ ՀՀ բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի կիսամյակային աճը կազմել է ընդամենը 8.7 %:

Որպես կորպորատիվ բանկ, Ամերիաբանկը շարունակ համալրում է կորպորատիվ հաճախորդներին առաջարկվող վարկերի տեսականին, միաժամանակ վարելով ճկուն սակագնային քաղաքականություն: Ընթացիկ տարվա 7 ամսվա արդյունքներով  Բանկի վարկային պորտֆելի  աճի 71%-ն ապահովվել է կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերի հաշվին, որոնք 2010թ. 7 ամսվա ընթացքում  աճել են 33%-ով և կազմել ավելի քան 58մլրդ դրամ` ամբողջ վարկային պորտֆելի 80%-ը:

Չնայած “Ամերիաբանկ”-ը կորպորատիվ, ներդրումային բանկ է, այնուհանդերձ, ֆիզիկական անձանց, հատկապես կորպորատիվ հաճախորդների աշխատակիցների  վարկավորմանը Բանկը պատշաճ ուշադրություն է ցուցաբերում` առաջարկելով վարկերի լայն տեսականի, և արդյունքում ֆիզիկական անձանց տրամադարած վարկերը 2010 թվականի 7 ամսվա ընթացքում  աճել են 68%-ով:

Նշենք, որ Ամերիաբանկի վարկային պորտֆելում իսպառ բացակայում են անհուսալի վարկերը, իսկ դասակարգված վարկերը 30.06.10թ. դրությամբ կազմում են ամբողջ վարկային պորտֆելի ընդամենը 0.38 %-ը, այն դեպքում, երբ ըստ ՀՀ ԿԲ  տվյալների ՀՀ բանկային համակարգում այդ ցուցանիշը կազմել է 4.8 %:

“Ամերիաբանկ” ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: “Ամերիաբանկ”-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: “Ամերիաբանկ”-ի ռազմավարական գործընկերն է “Տրոյկա Դիալոգ” խումբը` Ռուսաստանի Դաշնության ամենամեծ ներդրումային ընկերություններից մեկը: 

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08