
ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՀՆԳՅԱԿՈՒՄ Է
«Ամերիբանկ» ՓԲԸ-ն, չնայած ներկայիս ֆինանսական ճգնաժամին, որդեգրել է աճի ռազմավարություն և այս տարվա արդյունքներով բանկն իր ակտիվների, վարկային ներդրումների ծավալներով և մի շարք այլ ցուցանիշներով կհայտնվի Հայաստանի բանկային համակարգի առաջատար հնգյակում: Այս մասին այսօր նշել է բանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը` Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի և Ամերիաբանկի միջև երկրորդ վարկային պայմանագրի պարզաբանման նպատակով հրավիված մամուլի ասուլիսի շրջանակներում:
Արտակ Հանեսյանի խոսքերով` այս տարվա ընթացքում բանկի վարկային ներդրումներն աճել են շուրջ 50%-ով և ներկայումս Ամերիաբանկի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 100 մլն ԱՄՆ դոլար: Տարեկան կտրվածքով բանկի ակտիվներն աճել են շուրջ երկու անգամ: Այս մեկ տարվա ընթացքում բանկն ապահովել է նաև ներգրավված միջոցների եռակի աճ: