ANELIK ԴՐԱՄԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԻՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՆՎԵՐ
Դրամային փոխանցումների Anelik համակարգն այս տարվա հոկտեմբերից իր ռուսաստանաբնակ հայ հաճախորդներին ներկայացրել է իր համաճգնաժամային նվերը` դրամային փոխանցումների համար սահմանելով ամենացածր սակագինը:
Ինչպես նշել է «Անելիք ռու» բանկի վարչության նախագահ Արմեն Ղազարյանը` ներկայումս առաջարկվող 0,8% սակագինը վերաբերում է միայն դեպի Հայաստան իրականացվող դրամային փոխանցումներին, սակայն մոտ ապագայում նման պայմաններ կտրամադրվեն նաև ԱՊՀ մյուս երկրներ դրամային փոխանցումներ իրականացնող հաճախորդներին:
Դրամային փոխանցումների Anelik համակարգում գործում է նաև Anelik-super սակագինը` 0,5%, որը գործում է այն դեպքում, երբ փոխանցվող գումարը գերազանցում է 3 000 դոլարը: