Բիզնես

USD BUY - 397.00-2.00 USD SELL - 403.00-3.00
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 428.50+0.00
OIL:  BRENT - 72.04-0.46 WTI - 68.31-0.44
COMEX:  GOLD - 2664.10-0.33 SILVER - 31.89+0.28
COMEX:  PLATINUM - 951.80+0.16
LME:  ALUMINIUM - 2639.00-0.28 COPPER - 9074.50-0.09
LME:  NICKEL - 15974.00-0.83 TIN - 29165.00+0.45
LME:  LEAD - 2098.50+0.58 ZINC - 3118.50+0.63
FOREX:  USD/JPY - 149.9-0.28 EUR/GBP - 1.0574+0.48
FOREX:  EUR/USD - 1.0574+0.48 GBP/USD - 1.2746+0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44765.71-0.55 NASDAQ - 19700.72-0.17
STOCKS US: S&P 500 - 6075.11-0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8349.38+0.16 CAC40 - 7330.54+0.37
STOCKS EUR:  DAX - 20358.80+0.63
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
«ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» -Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ «ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ» ԱՎԱՆԴ` ԴԵՊԻ ՓԱՐԻԶ ՈՒՂԵԳԻՐ ՇԱՀԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
10/05/2011 15:10
Կիսվել

«ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» -Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ «ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ» ԱՎԱՆԴ` ԴԵՊԻ ՓԱՐԻԶ ՈՒՂԵԳԻՐ ՇԱՀԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն առաջարկում է նոր «Արձակուրդային» ավանդ` դեպի Փարիզ ուղեգիր շահելու հնարավորությամբ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Անելիք Բանկ»-ից`  բոլոր այն հաճախորդները, ովքեր 2011 թվականի մայիսի 5-ից օգոստոսի 3-ը  «Արձակուրդային» ավանդ կներդնեն «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում` տարեկան մինչև 12% տոկոսադրույքով,  հնարավորություն կստանան շահել ուղեգիր դեպի Փարիզ 2 անձի համար: «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի այս նոր ավանդատեսակը, ինչպես մնացած բոլոր ավանդատեսակները, ունենալով բավական մրցակցային տոկոսադրույքներ, հաճախորդներին հնարավորություն կընձեռի ցանկացած պահի հետ վերցնել ավանդը կամ նրա մի մասը համապատասխան ամսվա տոկոսների պահպանմամբ, ինչպես նաև ցանկացած պահի ցանկացած չափով ավելացնել ավանդը կրկին համապատասխան ամսվա տոկոսների պահպանմամբ:

«Արձակուրդային» ավանդ ներդրած ավանդատուները օգոստոսի 5-ին կարող են մասնակցել ուղեգրերի խաղարկությանը Բանկի գլխամասային գրասենյակում: Ինչպես պարզաբանել է  Գլխամասային Բանկի հաճախորդների սպասարկման վարչության պետ Գայանե Մալխասյանը` խաղարկության առարկան լինելու է ֆիզիկական անձի ներդրած առաջին  «Արձակուրդային» ավանդի պայմանագրի համարը: Այդ օրը նախորոք տպագրված պայմանագրերի համարները բոլորի առջև կլցվեն թափանցիկ տարայի մեջ, որտեղից էլ ներկա ավանդատուներից մեկը կհանի հաջողակ պայմանագրի համարը:  Տեղում հաղթողին կտրվի ուղեգրերի սերտիֆիկատը, իսկ եթե հաղթողը ներկա չլինի, ապա բոլորի ներկայությամբ նրան կտեղեկացնեն հեռախոսազանգի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ում ֆիզիկական անձանց ավանդները երաշխավորված են ֆիզիկական անձանց Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամի կողմից` միայն դրամային ավանդի դեպքում` 4.0 մլն ՀՀ դրամի, միայն արտարժույթային ավանդի դեպքում` 2.0 մլն ՀՀ դրամի չափով:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1990թ.-ին և արդեն 1997 թվականին ստեղծել սեփական Դրամական Փոխադրումների «Անելիք» Համակարգը, որը գործում է աշխարհի գրեթե 90 երկրների 63 000 սպասարկման կետերում: Այն միակն է հայկական բանկերի մեջ, որը ՌԴ-ում ունի "Անելիք Ռու" ՍՊԸ դուստր բանկ:  

Բանկը համագործակցում է ՀՀ-ում գործող գրեթե բոլոր միջազգային վարկային ծրագրերի հետ: Բանկի ակտիվները 2010 թ.-ի արդյունքներով կազմել են շուրջ 60 միլիարդ դրամ, վարկային ներդրումները՝ 29.4  միլիարդ դրամ:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ներկայումս ունի 11 մասնաճյուղ:

AMP
06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88