Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԱՆԱԼ ԻՐԵՆՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐՈՒՄ
04/04/2011 13:00
Կիսվել

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԱՆԱԼ ԻՐԵՆՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐՈՒՄ

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի և ՀՀ աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության միջև ս.թ. փետրվարի 4-ին կնքված պայմանագրի համաձայն` այսուհետ կենսաթոշակառուները կկարողանան ստանալ իրենց կենսաթոշակները «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի բոլոր մասնաճյուղերում` անվճար բացելով հաշիվներ, ձեռք բերել ARCA, VISA կամ MASTERCARD պլաստիկ քարտեր` առանց տարեկան սպասարկման, կանխիկացման և այլ սպասարկման վճարների: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Անելիք Բանկ»-ից:

«Թեև առևտրային բանկերում և մասնավորապես, Անելիք Բանկում կենսաթոշակ ստանալու ծառայությունը նորություն է, այնուամենայնիվ, Բանկը, կարևորելով կենսաթոշակառուների պահանջմունքների բավարարումը, սկսել է կենսաթոշակառուներին տրամադրել պլաստիկ քարտեր` առանց սպասարկման կամ որևիցե այլ վճարի: Կենսաթոշակառուները կարող են դիմել Բանկ, անվճար բացել կենսաթոշակային հաշվեհամար և միանգամից` առանց պլաստիկ քարտերի օգնության, ստանալ իրենց կենսաթոշակները: Անհրաժեշտ է նշել, որ կենսաթոշակային քարտային հաշվի դրական մնացորդի վրա հաշվարկվող տոկոսադրույքը կազմում է տարեկան 2 տոկոս», – այս կապակցության նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հաճախորդների սպասարկման վարչության պետ Գայանե Մալխասյանը:

Կենսաթոշակը բանկային հաշվով կամ պլաստիկ քարտով ստանալու համար կենսաթոշակառուն կարող է այցելել «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի ցանկացած մասնաճյուղ:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1990թ.-ին: Բանկը դեռևս 1997 թվականին ստեղծեց սեփական Դրամական Փոխադրումների «Անելիք» Համակարգը, որը գործում է աշխարհի գրեթե 90 երկրների 63 000 սպասարկման կետերում: Այն միակն է հայկական բանկերի մեջ, որը ՌԴ-ում ունի "Անելիք Ռու" ՍՊԸ դուստր բանկ: Բանկը համագործակցում է ՀՀ-ում գործող գրեթե բոլոր միջազգային վարկային ծրագրերի հետ:


Բանկի ակտիվները 2010 թ.-ի արդյունքներով կազմել են շուրջ 60.1 միլիարդ դրամ, վարկային ներդրումները՝ է 29.7  միլիարդ դրամ:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերի թիվը ներկայումս  11-ն է:
AMP
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52