Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  ԵՎ ՎԶԵԲ-Ը ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՆՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
04/10/2010 13:08
Կիսվել

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ԵՎ ՎԶԵԲ-Ը ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՆՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկը եւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ արձանագրել են փոխշահավետ ու երկարաժամկետ  համագործակցության նոր փուլ:  Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկից`  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  եւ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը ստորագրել են նոր վարկային պայմանագիր, որի արդյունքում 5 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրվի  Հայաստանի փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը:

Պայմանագիրը ստորագրել են ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ պարոն Աշոտ Օսիպյանը եւ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկի Երեւանի գրասենյակի ղեկավար պարոն Վալերիու Ռազլոգը:

Նոր վարկային պայմանագրի կնքումը կողմերի միջև ձևավորված երկարաժամկետ համագործակցության բնականոն շարունակությունն էր, որը սկսվել է դեռևս 2008թ. սկզբից:

2008 թվականի հունվարին Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկը եւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ստորագրեցին առաջին վարկային պայմանագիրը, որով առաջին 5 միլիոն ԱՄՆ դոլարը տրամադրվեց փոքր ու միջին բիզնեսի վարկավորմանը եւ 1 միլիոն ԱՄՆ դոլար` միջազգային առեւտրի խթանմանը: Հաջողությամբ իրականացված բիզնես վարկավորումը խթան հանդիսացավ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ եւ ՎԶԵԲ-ի հետագա համագործակցության:   

2008 թվականի հոկտեմբերին ստորագրվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կապիտալում ՎԶԵԲ-ի մասնակցության պայմանագիրը, որը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործունեության, իրականացրած ծրագրերի, արձանագրած ցուցանիշների, ռազմավարական զարգացման ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ քաղաքականության, հասարակական վստահության եւ մենեջմենթին տրված գնահատական էր:

Սկսված համագործակցությունն ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ թույլ էր տալու ձեռք բերել կորպորատիվ կառավարման ժամանակակից մեթոդոլոգիաներ, բիզնես վարկավորման տեխնոլոգիաներ, որոնք ընձեռում են որակյալ եւ միջազգային չափորոշիչներին համապատասխանող բանկային սպասարկման հնարավորություններ:  

Հաջորդ քայլը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ եւ ՎԶԵԲ-ի միջեւ աննախադեպ մարման ժամկետով կնքված 4 միլիոն ԱՄՆ դոլարի համաֆինանսավորման պայմանագիրն էր, որը որակական նոր հարթություն տեղափոխեց մասնավորապես փոքր ու միջին բիզնեսի վարկավորման զարգացումները Հայաստանում:

Այս պայմանագրի ստորագրմանը նախորդել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կապիտալի ավելացման մասին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ եւ ՎԶԵԲ-ի Զագրեբում ստորագրված պայմանագիրը, որով ՎԶԵԲ-ը նոր բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով շուրջ 600.000 ԱՄՆ դոլարով ավելացրեց իր ներդրումը:

Անդրադառնալով Երեւանում այսօր ստորագրված պայմանագրին, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանն ասել է. «Մենք թանկ ենք գնահատում ինչպես մեր հարաբերությունները, այնպես էլ մեր համագործակցությունը Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի հետ: Այն արդեն ձեռք է բերել լուրջ գործընկերային բնույթ, վերածվել է կայուն, զարգացող, ինստիտուցիոնալ համագործակցության, որը ես համարում եմ մեծ կապիտալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ համար: Միասնական եւ համագործակցված աշխատանքի արդյունքում մենք ձեռք ենք բերել ոչ միայն միջազգային չափորոշիչներին համապատասխանող բանկային տեխնոլոգիաներ, կառավարման համակարգեր, այլեւ կուտակել ենք մեծ փորձ, որը ծառայում է ի շահ մեր հաճախորդների եւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հեղինակության ու վստահության: Ես համոզված եմ, որ մենք կշարունակենք մեր գործակցությունը` ունենալու համար նոր եւ կայուն զարգացման էլ ավելի լայն հորիզոններ»: 

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08