
«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ»-Ն ԱՆՎԱՆԱՓՈԽՎԵԼ Է «ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԲԱՆԿ – ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ»
Առէկսիմբանկից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկը թույլատրել է «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ» ՓԲԸ-ի անվանափոխումը «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ի: Այժմ Բանկի ամբողջական անվանումն է «ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԲԱՆԿ – ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» Փակ Բաժնետիրական Ընկերություն: Անվանափոխության անհրաժեշտությունն առաջացավ ռուսական «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի կողմից Բանկի բաժնետոմսերի 100%-ի գնումը: