
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ – KFW ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖԻՆԱՆԱՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՐՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԾԱՎԱԼԸ ԿԱԶՄԵԼ Է 931.8 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ից հայտնում են, որ բանկի և Գերմանահայկական հիմնադրամի (KFW` Բնակարանային ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ) երկամյա համագործակցության ընթացքում Բանկն արդեն իսկ զբաղեցնում է առաջին տեղը ` թվով 10 բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տեղաբաշխված վարկերի ընդհանուր ծավալում ` տրամադրելով հիփոթեքային վարկեր ՀՀ քաղաքացիներին : Ի դեպ , նշված ծրագրի շրջանակներում տեղաբաշխված վարկերի ընդհանուր ծավալում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ – ի տեսակարար կշիռը կազմում է 19.5% (4.4 մլրդ ՀՀ դրամ ):
2009 թ – ի ապրիլի 30- ի դրությամբ Բանկից հիփոթեքային վարկ ստացած վարկառուների թիվը 156 է , որոնց տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմում է 931.8 մլն ՀՀ դրամ: Ընդ որում , բնակարանների ձեռքբերման վարկերը կազմում են ընդհանուր պորտֆելի 47.2%- ը , իսկ մնացած մասը բաժին է ընկնում վերանորոգման նպատակով տրամադրված վարկերին: