ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ – ԲԱՆԿԻ «ՄԱՐՏՈՒՆԻ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԱՐԴԵՆ ԳՈՐԾՈՒՄ Է ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՇԵՆՔՈՒՄ
Հայէկոնոմբանկից հայտնում են, որ շարունակելով մասնաճյուղերի վերակառուցման, վերանորոգման, տեխնիկական վերազինման, ինչպես նաև ժամանակակից բանկային ծառայությունների մատուցման որդեգրած իր քաղաքականությանը, ի թիվս Արմավիր, Իջևան, Զեյթուն, Սպանդարյան, Արաբկիր և այլն, նոր ժամանակակից ոճով վերանորոգված և վերակառուցված մասնաճյուղերի շարքի, ապրիլի 30-ին շահագործման է հանձնվել Մարտունի մասնաճյուղի նոր շենքը:
Մասնաճյուղի նորակառույց շենքն ապահովված է միջազգային ստանդարտներին համապատասխան առաջնակարգ բանկային ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով:
Մասնաճյուղն ապահովված է որակյալ կադրերով և իրականացնում է բանկային բոլոր գործառնությունները (ցպահանջ և ժամկետային ավանդների ընդունում, վարկերի տրամադրում, հաշիվների սպասարկում, վճարահաշվարկային ծառայությունների մատուցում, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գրեթե բոլոր միջազգային վճարային համակարգերով փոխանցումների կատարում և այլն):