Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00-1.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 88.47+0.24 WTI - 82.82+0.40
COMEX:  GOLD - 3999.70-0.32 SILVER - 56.35+0.55
COMEX:  PLATINUM - 1617.60+0.32
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 162.46+0.06 EUR/GBP - 1.141-0.25
FOREX:  EUR/USD - 1.141-0.25 GBP/USD - 1.3434-0.14
STOCKS RUS:  RTSI - 804.77+2.27
STOCKS US: DOW JONES - 51839.26-0.59 NASDAQ - 25508.07-0.05
STOCKS US: S&P 500 - 7443.28-0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 64141.12+0.00 TOPIX - 3919.21+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25143.05+2.36 SSEC - 3796.28+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 10524.76-0.71 CAC40 - 8340.11+0.02
STOCKS EUR:  DAX - 24846.69+0.06
20/07/2026  CBA:  USD - 365.93-0.92 GBP - 492.91+0.12
20/07/2026  CBA:  EURO - 418.37-0.87
20/07/2026  CBA:  GOLD - 47005-97 SILVER - 650.48-15.91
ԱՐՄԵՆԱԼ ԳՈՐԾԱՐԱՆՆ ԱՅՍՕՐ ՆՇԵՑ ՄԵՏԱՂԱԳՈՐԾԻ ՕՐԸ
16/07/2010 17:33
Կիսվել

ԱՐՄԵՆԱԼ ԳՈՐԾԱՐԱՆՆ ԱՅՍՕՐ ՆՇԵՑ ՄԵՏԱՂԱԳՈՐԾԻ ՕՐԸ

Այսօր` հուլիսի 6-ին, Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը (աշխարհի խոշորագույն ալյումին և կավահող արտադրող ՌՈՒՍԱԼ  Միացյալ ընկերության  կազմի մեջ է մտնում) նշեց Մետաղագործի օրը: Այս տարի մասնագիտական տոնն ընթացավ երկու հոբելյանների հովանու ներքո` ՌՈՒՍԱԼի  և  2000 թ. մայիսին ստեղծված ԱՐՄԵՆԱԼի 10-ամյակները:

Անցած տարի ձեռնարկությունը էապես բարելավեց բոլոր տեխնիկատնտեսական ցուցանիշները: Գրեթե 2 անգամ իջավ մետաղի մշակման ինքնարժեքը մեկ մարդուն բաժին ընկնող արտադրանքի կրկնակի ավելացման պարագայում: Պիտանի արտադրանքի թողարկման գործակիցը կայունացավ 70% գերազանցող մակարդակում: Արտաքին խոտանը և սպառողների կողմից դիտողությունների քանակը հասցվել են նվազագույնի, իսկ ներքին խոտանը նվազել է մինչև 3%: 2009 թ. արտադրվել է 21,5 հազար տոննա արտադրանք, որը 83,5%-ով բարձր է նախորդ տարվա նույն ցուցանիշից: Առաջին կիսամյակի արդյունքներով  2010 թ. արտադրության ծավալը գրեթե 26%-ով գերազանցում է նախորդ տարվա հունվար-հունիս ամիսների մակարդակը:

Նախորդող 12 ամիսներին գործարանը գերազանցեց արտադրության ծավալի գծով նախագծային ցուցանիշը, յուրացրեց 7-9 միկրոն հաստությամբ գերբարակ փայլաթիթեղի զանգվածային արտադրությունը, գործարկեց նոր տեսակի սարքավորումներ: ԱՐՄԵՆԱԼը Հայաստանի գլխավոր արտահանողներից է և հաստատուն գրավում է առաջատար դիրք արտադրանքի իրացումից ստացված եկամուտների ցուցանիշով:

«Գործարանի անձնակազմը հաջողությունների է հասել հումքի և նյութերի ծախսման չափաբաժինների իջեցման հետևանքով` խստացնելով տեխնոլոգիական կարգապահությունը, ներդնելով ծախքերի կրճատման համալիր ծրագիր: Արտադրական ցուցանիշների բարելավումն ուղեկցվել է աշխատավարձի աճով` ի հաշիվ աշխատանքի վարձատրության հիմնադրամի կառուցվածքի փոփոխության և անձնակազմի քանակի օպտիմալացման», – նշում է ԱՐՄԵՆԱԼի գլխավոր տնօրեն Սերգեյ Բորովիկը: Ներկայումս ԱՐՄԵՆԱԼ-ում աշխատում է 700  մարդ ավելի քան 235 հազար միջին ամսական աշխատավարձով, որը գրեթե 30%-ով գերազանցում է  2009 թ. նույն ցուցանիշը:

Մետաղագործի օրվա առիթով լոգիստիկայի բաժնի պետ Ստեփան Դանիելյանը, բրիգադիր Կամո Խուրշուդյանը և գլանող Յուրի Հարությունյանը պարգևատրվել են ՌՈՒՍԱԼ ՄԸ պատվոգրերով և դրամական պարգևներով: Անձնակազմից քառասուն անդամ խրախուսվել է գործարանի պատվոգրերով:

ԱՐՄԵՆԱԼ գործարանը ստեղծվել է Երևանում 2000 թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա: Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններց է և Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրողը: Մտել է ՌՈՒՍԱԼի կազմը  2000 թ., ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալյան փայլաթիթեղ» և «Սայանյան փայլաթիթեղ» ձեռնարկություններ հետ կազմում է Փաթեթավորման դիվիզիոնը:

AMP
20/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.93
-0.92
Եվրո (EUR)
418.37
-0.87
Ռուբլի (RUR)
4.6651
+0.0002
Լարի (GEL)
139.2
-0.23
47005
-97
Արծաթ
650.48
-15.91