«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԻՆ» ԹՈՒՅԼԱՏՐԵՑԻՆ ՕԳՏՎԵԼ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՌԵԺԻՄԻՑ
Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 16-ին կայացած նիստում երկարաձգել է ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության հետ 2006թ. ստորագրված համաձայնագրով ապրանքների ներմուծումը «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով։
«Հայռուսգազարդը» ընկերության հայտարարության համաձայն` ապրանքների ներմուծումն իրականացնում է «Հայռուսգազարդը»՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի եւ արդիականացման ծրագրի շրջանակներում։
Սույն որոշման անհրաժեշտությունը բխում է շինմոնտաժային աշխատանքները դեկտեմբերին ավարտին հասցնելու նպատակից։ Ավելի վաղ Հայաստան են ներմուծվել գազային տուրբինի սարքավորումների անվտանգ տեղափոխման եւ տեղադրման մետաղական կառուցվածքների պարագաների լրակազմերը: