«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԳՆՎԵԼ Է 114 ՄԼՆ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ԲԱԺՆԵՏՈՄՍ
«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքի կիրառման ժամանակահատվածում` 02.11.2010 – 01.12.2010թ., նախապատվության իրավունքից օգտվել են 50 բաժնետերեր, որոնց կողմից ձեռք են բերվել 114,492,060 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 103,146 հատ բաժնետոմսեր:
Դեկտեմբերի 2-ից 22-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունենալու «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերի ազատ բաժանորդարություն, որին կարող է մասնակցել ցանկացած քաղաքացի և իրավաբանական անձ: Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ կամ «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ ներկայացնել պատշաճ կերպով լրացված բաժանորդագրության հայտը և բաժնետոմսերի ձեռքբերման համար վճարված գումարի անդորրագիր:
Բաժանորդագրության դրված բաժնետոմսերի քանակը կազմում է 1,296,854 հատ, իսկ գինը` 1110 ՀՀ դրամ: