Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 88.26+3.74 WTI - 82.49+3.29
COMEX:  GOLD - 4012.70+0.57 SILVER - 56.04+1.06
COMEX:  PLATINUM - 1612.50-0.01
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.36-0.01 EUR/GBP - 1.1439+0.03
FOREX:  EUR/USD - 1.1439+0.03 GBP/USD - 1.3453-0.06
STOCKS RUS:  RTSI - 786.94-3.26
STOCKS US: DOW JONES - 52146.42-0.77 NASDAQ - 25520.24-1.40
STOCKS US: S&P 500 - 7457.69-1.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 64141.12-4.03 TOPIX - 3919.21-2.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24562.24-1.78 SSEC - 3764.15-3.05
STOCKS EUR:  FTSE100 - 10600.37+0.27 CAC40 - 8338.81-0.47
STOCKS EUR:  DAX - 24830.98-0.34
17/07/2026  CBA:  USD - 366.85+0.28 GBP - 492.79-2.19
17/07/2026  CBA:  EURO - 419.24-0.85
17/07/2026  CBA:  GOLD - 47102-773 SILVER - 666.39-16.58
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ
18/02/2011 11:57
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ

Ս.թ. փետրվարի 11-ից 13-ը Ստեփանակերտում “Արցախբանկ” ՓԲԸ գլխամասային գրասենյակում անցկացվել է “Կառավարչական հմտությունների զարգացում: Կոնֆլիկտների կառավարում, կոնֆլիկտային իրավիճակներում արդյունավետ պահվածքի ձևավորում: Արդյունավետ բանակցությունների և խորհրդատվության վարում, նոր հաճախորդների ներգրավում” թեմայով դասընթացը:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկից` դասընթացը կազմակերպվել է 2011թ.-ի հունվարին “Արցախբանկ” ՓԲԸ և “Ֆինանսաբանկային Քոլեջ” Հիմնադրամի միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում: Համաձայն պայմանավորվածության, 2011թ.-ի փետրվար-հոկտեմբեր ամիսներին Ստեփանակերտում կիրականացվի վերապատրաստման դասընթացների համալիր ծրագիր:

Ծրագրի շրջանակներում “Արցախբանկ”-ի աշխատակիցների համար նախատեսվում է կազմակերպել տասնյակից ավելի թեմաներով կորպորատիվ ուսումնական ծրագրեր և նպատակային վերապատրաստման դասընթացներ, այդ թվում` ֆինանսական հաշվառումը բանկում, ֆինանսական հաշվետվությունների վերլուծություններ,  վերահսկման և գնահատման համակարգեր, բանկային մարքեթինգ, մարդկային ռեսուրսների կառավարում, կորպորատիվ էթիկա և էտիկետ, տեղեկատվական տեխնոլոգիաներ և տեղեկատվական ապահովությունը բանկերում և այլն:   

Հատկանշական է նաև, որ համաձայն “Արցախբանկ” ՓԲԸ և “Ֆինանսաբանկային Քոլեջ” Հիմնադրամի միջև 2010թ. սեպտեմբերի 9-ին կնքված մեկ այլ  համագործակցության համաձայնագրի “Արցախբանկ” ՓԲԸ և “Ֆինանսաբանկային Քոլեջ” Հիմնադրամի միջև համաձայնություն է ձեռք բերվել ֆինանսական համակարգի մշակույթի զարգացմանը նպաստող մասնագիտական քննարկումներ, գիտաժողովներ, ինչպես նաև ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված համատեղ միջոցառումներ կազմակերպելու շուրջ:

AMP
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
47102
-773
Արծաթ
666.39
-16.58