26/01/2011 16:45
ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻՆ CITIBANK-Ի ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ՎԱՐԿԱՅԻՆ ԳԾԵՐ
Նյույորքյան Citibank-ը Արդշինինվեստբանկին տրամադրել է միաժամանակ երկու վարկային գիծ` ընդհանուր 9 մլն ԱՄՆ դոլարի չափով: Երկու վարկային գծերից 4 մլն դոլարը տրամադրվելու է մինչև մեկ տարվա առևտրի ֆինանսավորման գործիքների երաշխիքների հաստատման նպատակներով, 5 մլն դոլարը` օրական (intraday) վարկային գիծ` կանխիկ դրամական հոսքերի (cash management) կառավարման համար:
Արդշինինվեստբանկը Citibank-ի հետ համագործակցում է իր կազմավորման օրվանից, և որպես փոխհամագործակցության և վստահության գնահատական, Արդշինինվեստբանկը երկու անգամ Citibank-ի կողմից արժանացել է մրցանակի` ԱՄՆ դոլարով կատարված փոխանցումների բարձր որակ ապահովելու համար:
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանի խոսքերով. «Վարկային գծերի տրամադրումը Արդշինինվեստբանկին` որպես հուսալի գործընկերոջ վարկանիշի հաստատման ապացույցներից է: Citibank-ի կողմից թե’ հերթական վարկային գծերի տրամադրումը և թե’ արդեն ստացված մրցանակները մեզ պարտավորեցնում են լինել առավել ուշադիր և պատասխանատու ինչպես մեր հաճախորդների, այնպես էլ արտերկրի գործընկեր բանկերի հետ հարաբերություններում»:
Ժամանակակից տեխնոլոգիաները և փորձը Արդշինինվեստբանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով և կանխիկ դրամով: Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում:
Բանկն արժանացել է Moody”s-ի Ba1 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության ("BFSR") “D-” վարկանիշին:
Արդշինինվեսբանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ:
Citibank-ը խոշորագույն միջազգային բանկ է, որը հիմնադրվել է 1812թ.: Այսօր Citibank-ը հանդիսանում է Citigroup հզորագույն միջազգային ֆինանսական կորպորացիայի անդամ: Citibank-ը գործում է աշխարհի գրեթե 100 երկրներում:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
Արծաթ
660.7
-19.08
19:07 16/10/26
17:12 16/10/26
16:15 16/10/26
