08/04/2011 11:41
ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ Է ԱԿՑԻԱ` ԴՐԱՄՈՎ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արդշինինվեստբանկում ապրիլի 8-ից մեկնարկում է եռամսյա ակցիա, որի ընթացքում բանկում ընդունվելու են ՀՀ դրամով ավանդներ մինչև 13 տոկոս տոկոսադրույքով: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` բանկը ընդունում է նաև ավանդներ ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և եվրոյով` ֆիզիկական և իրավաբանական անձանցից, ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակներով: Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանի խոսքերով. «Բանկում մեկնարկած եռամսյա ակցիան, հնարավորություն կտա մեր ազգաբնակչությանը, իրենց խնայած գումարների դիմաց ստանալ առավել բարձր եկամուտներ»:
Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում: Բանկն արժանացել է Moody”s-ի Ba2 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության ("BFSR") “D-” վարկանիշին:
Բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2008 սերտիֆիկատ:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
Արծաթ
660.7
-19.08
19:07 16/10/26
17:12 16/10/26
16:15 16/10/26
