Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՐԴՇԻՆԻՎԵՍՏԲԱՆԿՈՒՄ GLOBAL TRADE FINANSE PROGRAM ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ՄԵԿՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐ
08/06/2010 16:17
Կիսվել

ԱՐԴՇԻՆԻՎԵՍՏԲԱՆԿՈՒՄ GLOBAL TRADE FINANSE PROGRAM ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ՄԵԿՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐ

Global Trade Finance Program ծրագրի շրջանակներում IFC-ն (Միջազգային ֆինանսական կորպարացիա) 2010թ. հունիսի 9-ին, Արդշինինվեստբանկում կանցկացնի մեկօրյա հատուկ սեմինար` բանկի աշխատակիցների և փոքր և միջին բիզնեսը ներկայացնող հաճախորդների համար: Սեմինարն ուղղված է լինելու միջազգային բիզնեսի վարման ընթացքում առևտրի ֆինանսավորման գործիքների նկատմամբ հաճախորդների կարիքների բացահայտմանը, ինչպես նաև միջազգային բիզնեսի վարման ընթացքում հնարավոր ռիսկերին և դրանց նվազեցմանն ուղղված գործընթացներին: 
Բանկի աշխատակիցներին կներկայացվի IFC-ի «Առևտրի ֆինանսավորման գլոբալ ծրագիրը»: Սեմինարի, նրանց համար նախատեսված հատվածում, կներկայացվի խաչաձև վաճառքի միջոցով շուկայում բանկի մասնաբաժնի ընդլայնման, հաճախորդների հետ կայուն փոխհարաբերությունների հաստատման և թղթակից բանկերի հետ փոխհարաբերությունների կարևորության բարձրացման ուղղությունները: 
Սեմինարի երկրորդ հատվածում, Արդշինինվեստբանկի առկա և պոտենցիալ հաճախրդներին կներկայացվեն միջազգային բիզնեսի վարման հետ կապված հնարավոր ռիսկերը և դրանց նվազեցման ուղիները, ինչպես նաև տեղեկատվություն կտրամադրվի առևտրի ֆինանսավորման տարբեր գործիքների և դրանց խառը կիրառման առավելությունների վերաբերյալ: Մասնակիցները կծանոթանան նաև առևտրի ֆինանսավորման գործիքների գնագոյացման բաղադրիչներին:
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով. «Արտերկրի փորձառու ֆինանսական կազմակերպություններից ստացված խորհրդատվությունը և նրանց փորձի կիրառումը մեր բանկում, կօգնի թե մեր աշխատակիցներին և թե բանկի բոլոր հաճախորդներին, լավագույնս օգտվել միջազգային առևտրի ժամանակակից գործիքներից, զերծ մնալ ավելորդ ռիսկերից և դառնալ հուսալի բիզնես-պարտնյորներ արտերկրի մեր գործընկերների համար»: 

AMP
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52